RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



ՑԱՆՑԻ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՏԱՐԵՍԿԶԲԻՑ 203 ՆՈՐ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային հերթական 4 կայանըՙ Շաղափ, Լուսաշող (Արարատի մարզ), Մոզրով եւ Գնիշիկ (Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնք) գյուղերում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախկինում էլ Մոզրով, Շաղափ եւ Լուսաշող գյուղերում ծածկույթ էր ապահովում հարակից տարածքում գտնվող բազային կայանների միջոցով: Գյուղերին մոտ տարածքներում նոր կայանների տեղադրումը բնակիչներին արդեն թույլ է տալիս օգտվել երրորդ սերնդի (3G)ՙ ավելի բարձր որակի ձայնային եւ ինտերնետ հասանելիության ծառայություններից: Չորրորդՙ Գնիշիկ գյուղում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս պահին բջջային կապի միակ օպերատորն է, որն առաջարկում է բարձրորակ բջջային 3G ցանց, այդ թվումՙ գերարագ ինտերնետ:

Գնիշիկը միակ գյուղը չէ, որտեղ բնակչությանը բջջային հաղորդակցության ծառայությունների լիարժեք փաթեթ առաջարկող միակ օպերատորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Հայ-իրանական սահմանին գտնվող Նռնաձոր գյուղում, բարդ լանդշաֆտով լեռնային շրջանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային ժամանակակից 3 կայանՙ ձայնային եւ ինտերնետ հասանելիության կապ ապահովելով միջազգային տարանցիկ ուղի հանդիսացող հայ-իրանական սահմանին, գյուղին եւ դրա շրջակայքին (2G եւ 3G կայանները տեղադրվել էին համապատասխանաբար 2007 եւ 2010 թվականներին):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային կապի միակ օպերատորն է նաեւ Լոռու մարզի մի շարք գյուղերում: Մասնավորապես` հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզայում (2G ցանցը հասանելի է 2007-ից, 3G ցանցըՙ 2011-ից), Ծաղկահովիտումՙ (2G-ինՙ 2009-ից, 3G-ըՙ 2013-ի հունիսից) եւ Հալավարում (2G-ն 2009-ից 3G-նՙ 2013-ի հունիսից): Բազային կայանների տեղադրումից բացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս, ինչպես նաեւ Մոզրովի եւ Նռնաձորի դպրոցներն ապահովել է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» եւ «Home-Zone Turbo» 3G/Wi-Fi երթուղիչներով գործող բարձր արագության ինտերնետ տրամադրող սակագնային պլաններով: Նմանատիպ ծրագիր է իրականացվել նաեւ Տաթեւ եւ Արտավան գյուղերում: Վերը նշված գյուղերից շատերում չի եղել անգամ բնակչության լայն զանգվածի համար հասանելի ֆիքսված հեռախոսակապ:

Բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը եւ շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը փոքրաթիվ բնակչություն ունեցող հեռավոր, լեռնային եւ սահմանամերձ գյուղերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիր է, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական եւ ռազմավարական հարց է: Որպես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն եւ ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային եւ ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա հունվարից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 156 նոր 3G (HSPA+) եւ երկրորդ սերնդի (2G) 47 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ երկրով մեկ տեղադրվել է 203 նոր բազային կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայաններըՙ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման եւ թողունակության ավելացման կտրվածքով:

Մարզ2G3G
Լոռի830
Արագածոտն217
Կոտայք924
Շիրակ726
Գեղարքունիք624
Տավուշ524
Երեւան33
Սյունիք33
Վայոց Ձոր22
Արարատ22
Արմավիր
1
Ընդհանուր47156

Ցանցի արդիականացման, վերազինման եւ ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ տեղադրել հավելյալ 119 նոր բազային կայան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ