RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 854, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱՇԽԱՐՀԻ 35 ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԼՍՎԵԼ ԵՆ ԱԱԳ-ՈՒՄ

Պ. Ք.

Վերահսկվել են մասնավորապես Իտալիայի կառավարությունը եւ քաղաքացիները

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) վերջին 6-7 տարիներին գաղտնալսել է աշխարհի 35 ղեկավարների հեռախոսազրույցները: Այդ մասին հաղորդում է բրիտանական «Գարդիան» թերթըՙ վկայակոչելով ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված գաղտնի փաստաթղթերը:

Ժամանակին աշխարհի 35 ղեկավարների հեռախոսահամարները 200 համարների ցանկում ԱԱԳ-ին էր փոխանցել ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա: Այդ հեռախոսներն անմիջապես ենթարկվել էին գաղտնալսման, նշում է թերթը: Լրտեսության թիրախ դարձած պետությունների ղեկավարների անունները առայժմ չեն բացահայտվում, սակայն թերթում նմանօրինակ տվյալների հրապարակումը արդեն իսկ կարող է անուղղելի վնաս պատճառել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական շահերին:

«Գարդիանի» տրամադրության տակ հայտնված ծառայողական գրությունը թվագրված է 2006 թվականով: Փաստաթղթում ասվում է, որ ԱԱԳ-ի «հաճախորդները» (այսինքնՙ Սպիտակ տունը, պետդեպարտամենտը, Պենտագոնը եւ ամերիկյան մյուս պետհիմնարկները) պարտավոր են իրենց շփումների ցանկերը փոխանցել գործակալության ռադիոհետախուզության վարչությանը (Signals Intelligence Directorate, SID): 200 հեռախոսահամարների փոխանցման դեպքը փաստաթղթում բերվում է որպես նման համագործակցության հաջող օրինակ: «Գարդիանը» հաղորդում է, որ փաստաթղթի հեղինակները միեւնույն ժամանակ խոստովանում են այդ ցանկի հետ աշխատելիս ստացված տվյալների համեմատաբար փոքր արժեքը:

ԱԱԳ-ի կամ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներն առայժմ պաշտոնապես չեն արձագանքել բրիտանական թերթի հրապարակմանը:

Ավելի վաղՙ հոկտեմբերի 24-ին, Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էմերսոնը Գերմանիայի ԱԳՆ էր կանչվել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման կապակցությամբ:

Իտալական լրատվամիջոցների վերջին հաղորդումների համաձայն, ամերիկյան ԱԱԳ-ն եւ Կառավարական կապի բրիտանական կենտրոնը (GCHQ) միացյալ ուժերով հետեւել են Իտալիայի կառավարության եւ ռազմական գերատեսչությունների ներքին հեռախոսակապին, ինչպես նաեւ գաղտնալսել են Իտալիայի շարքային քաղաքացիների հեռախոսազրույցները: Ավելի վաղ Le Monde թերթը գրել էր Ֆրանսիայի քաղաքացիների զանգվածային լրտեսման մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ