Ցեղասպանությունից վերապրած հայ որբերի ձեռքերով հյուսված եւ 1925 թվականին որպես երախտագիտության արտահայտություն Մ. Նահանգների նախագահ Կալվին Կուլիջին նվիրված պատմական գորգը չի ցուցադրվելու առաջիկա դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիտուտի կազմակերպած մշտական ցուցահանդեսում: Սպիտակ տունը մերժել է իր տրամադրության տակ գտնվող պատմական գորգը տրամադրել ինստիտուտինՙ առայժմ մեզ անծանոթ, բայց ենթադրելի պատճառներով: Այս մասին ...
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) վերջին 6-7 տարիներին գաղտնալսել է աշխարհի 35 ղեկավարների հեռախոսազրույցները: Այդ մասին հաղորդում է բրիտանական «Գարդիան» թերթըՙ վկայակոչելով ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված գաղտնի փաստաթղթերը:
Երգահան, շանսոնների լեգենդար կատարող Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 25-ին ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում: «Արմենպրես»-ին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից տեղեկացրին, որ մեծ շանսոնյեի ելույթն առաջինն է Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում:
Երեկ ասուլիսի ժամանակ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը անդրադարձավ մեր հանրապետությունում գործող կրոնական կազմակերպություններին: Նրա դիտարկմամբ` եղել են դեպքեր, երբ ոտնահարվել են մեր ազգային իրավունքները: Ըստ նրա` Հայաստանում կան հողատարածքներ, որոնք վաճառվել են արտասահմանյան կառույցների` ընդհուպ քայքայիչ աղանդ համարվող կազմակերպության:
Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի President-Hotel-ում կկայանա «Գյուլիստանի խաղաղ պայմանագիր. պատմություն եւ ժամանակակից իրողություններ» խորագրով կոնֆերանսՙ նվիրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին:
Վրաստանը փաստացի կանգնած է մի ողջ ժամանակաշրջանի հրաժեշտ տալու շեմին, ընդ որում` հրաժեշտ են տալու երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, որ տասը տարի առաջ հայտնվեց քաղաքական դաշտում` հեռացնելու խորհրդային դատողությամբ անկախ Վրաստանի ղեկին կանգնած Էդուարդ Շեւարդնաձեին:
Սիրիայում ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Լախդար Բրահիմին Ստամբուլում հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» հրամանատարության ներկայացուցիչների հետ: Բրահիմին «Սիրիական ազատ բանակի» ղեկավարներին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը «չունի ռազմական լուծում»:
Երեկ Իլհամ Ալիեւը միանգամից երկու «անակնկալ» նվեր է ստացել: www. president.az-ի` նրա պաշտոնական կայքի փոխանցմամբ, «Ադրբեջանի նախագահը երրորդ ժամկետով պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելից»:
Մայիսից ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլեւս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ ...
Հայկական ոսկերչությունը միջազգային լայն ճանաչում է ստանում, տարեցտարի ավելանում են «Yerevan show 2013» ոսկերչության միջազգային ցուցահանդեսի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը:
Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային հերթական 4 կայանըՙ Շաղափ, Լուսաշող (Արարատի մարզ), Մոզրով եւ Գնիշիկ (Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնք) գյուղերում:
Էկոնոմիկայի նախարարությունում երեկ տեղի ունեցավ ֆրանսահայ գործարարների եւ ներդնողների համաժողովը, որին մասնակցում էին 40 ֆրանսահայ եւ 50 հայաստանյան գործարարներ: Այն կազմակերպել էին սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը (CCIFA) եւ Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումը (FEDA):
«Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել էր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովՙ բողոքելով «Արմենտել» ընկերության դեմ: Դժգոհության պատճառը «Արմենտելի» կողմից վերջերս առաջարկված նոր «Պարզից պարզ» բջջային սակագնային փաթեթն է: «Օրանժ Արմենիան» արդեն ունի «Պարզ» անվանումով սակագնային փաթեթ, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարելու դեպի Հայաստանի Հանրապետության բոլոր ցանցեր միեւնույն` 20 դրամ/րոպե սակագնով: «Արմենտելի» ...
Սեպտեմբերի վերջին Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում հոբելյանական հանդիսավորությամբ նշվեց իրավաբանական ֆակուլտետի 80-ամյակը: Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ ստորեւ ներկայացվող ընդգրկուն զրույցը հենց այդ առիթով է:
ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումը Գերմանիայում մի փոքր ուշ է նշվելՙ սեպտեմբերի 22-ին ԳԴՀ զբաղված էր Բունդեսթագի, որոշ երկրամասերումՙ նաեւ տեղական ընտրություններով: Ինչպես իրազեկ ենք դառնում Հեսսենի երկրամասի մարզային «Բյուրշթեդթեր ցայթունգի» հոկտեմբերի 19-ի համարից, Բերգշտրասսե մարզում այն նշվել է հոկտեմբերի 18-ին ՀՀ պատվո հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերայի ջանքերով: «Ազգ»-ում ժամանակին ...
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար եւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:
Այսօր ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը կմենամարտի IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, 48-ամյա անվանի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոպկինսի հետ: Այդ մենամարտը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում: 30-ամյա Կարո Մուրադին հնարավորություն է ընձեռվել ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոնին եւ տիրելու չեմպիոնական գոտուն, ինչն այնքան էլ դյուրին խնդիր չէ: ...
Այսօր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի իտալացի Ջիովանի դե Կարոլիսի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների պատանեկան հավաքականին չհաջողվեց 2014-ին Չինաստանի Նանկին քաղաքում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Մեր հավաքականը Շվեյցարիայի Նիոն քաղաքում անհաջող հանդես եկավ եվրոպական գոտու ընտրական մրցաշարում: Հայ ֆուտբոլիստները 0-3 հաշվով պարտվեցին Մոլդովայի հավաքականին, այնուհետեւ 1-2 հաշվով զիջեցին ֆիններին ու դուրս մնացին հետագա պայքարից:
Armchess.am-ի տեղեկացմամբ, շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Ծաղկաձորում մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ սկսել են նախապատրաստվել նոյեմբերի 7-ին Վարշավայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը:
ՖԻԴԵ-ն որոշել է 2014-ին Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարի անցկացման ժամկետը: Մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Լեւոն Արոնյանը, կանցկացվի մարտի 12-30-ը:
Հունաստանում ընթացող շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում «Միկան» առայժմ փոփոխական հաջողությամբ է հանդես գալիս: Նախորդ տուրում կրած պարտությունից հետո «Միկան» 2,5-1,5 հաշվով հաղթեց սերբական BAS-ին: Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Էլինա Դանիելյանն ու Լելա Ջավախիշվիլին, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Անջելիկա Ստոյանովիչին եւ Իրինա Չելյուսկինային: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Իննա Գապոնենկոյին, իսկ Հարիկա Դրոնավալին ...