RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 887, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԿՍՏԵՂԾՎԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ԲԱՑՕԹՅԱ ԹԱՆԳԱՐԱՆ

Գ. Մ.

Գյումրիում ավարտվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի շրջանակներում անցկացված «Կենարար աղբյուր» խորագրով քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Վերջինիս ղեկավար Արթուր Գեւորգյանը կատարված մեկամսյա ստեղծագործական աշխատանքի արդյունքներն է ամփոփել Ժուռնալիստների «Ապարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում:

Սիմպոզիումի ընթացքում հինգ երկրների մեկ տասնյակ քանդակագործների կողմից ստեղծվել է 10 քանդակ: Այժմ ծրագրված է ստեղծել քանդակների բացօթյա թանգարան, ներառելով քաղաքում նախորդ տարիներից առկա նաեւ այլ գործեր եւ դրանց խնամքը: Ա. Գեւորգյանի տեղեկացմամբ, ներկա քանդակներից 8-ը կտեղադրվեն նշված թանգարանի համար ընտրված Հաղթանակի պուրակի սկզբնական հատվածումՙ Խաղաղության օղակում, մյուս 2-ըՙ քաղաքային ծննդատան բակում: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, թանգարանի բացումը տեղի է ունենալու մշակութային մայրաքաղաքի ծրագրի եզրափակման օրըՙ նոյեմբերի կեսին: Մինչ այդ պուրակի խնամքի ու բարեկարգման աշխատանքներ պետք է կատարվեն:

Ինչ մնում է քանդակագործական սիմպոզիումի հետ կապված ապագա ծրագրերին, նշվել է, որ ֆինանսական աջակցություն լինելու դեպքում կազմակերպիչները մտադիր են սիմպոզիումը դարձնել շարունակական, բայց արդենՙ ոչ միջազգային, այլ հանրապետական կամ քաղաքային ընդգրկմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ