RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ

Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ԳԱՅԱՆԵՆ» ՆՈՐԻՑ ՓԱՅԼԵՑ «ՆԱՍԻՈՆԱԼ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Բուենոս Այրեսի «Նասիոնալ» թատրոնը լեփ-լեցուն էր: Տոմսերը վաճառվել էին նշված ամսաթվից դեռ շատ առաջ: Բեմում նորից Բուենոս Այրեսի Արգենտինահայ մշակութային միության հայկական ժողովրդական ու ազգագրական պարերի «Գայանե» պարախումբն էր, որ ճանաչվել է որպես Արգենտինայի մշակութային արժեք եւ գրանցվել որպես Հայկական պարերի արգենտինյան ընկերություն:

Ինչպես միշտ, ելույթը փայլուն էր ու ամեն պարից հետո դահլիճը երկարատեւ ծափահարություններով իր հիացմունքն ու խրախուսանքն էր արտահայտում, քաջալերելով սիրելի պարախմբին:

Այս տարի պարախմբի մշտական հանդիսատեսների փորձված աչքր նկատեց թե աղջիկների եւ թե տղաների խմբում հայտնված նորեկներին: Այո, պարախմբում նոր, երիտասարդ պարողներ են հայտնվել: Նրանցից ոմանք «Գայանեի» մանկական խմբից են, որ աճել են, հասակ նետել ու միացել հիմնական խմբին, սակայն կան նաեւ երիտասարդներ, որ նախկինում շատ անգամներ են հիացել խմբի ելույթներով ու ի վերջո հայ պարի կշռույթն արթնացել է նրանց արյան մեջ: Որոշել են միանալ «Գայանեին»: Նրանք ընդամենը մի քանի ամիս առաջ են միացել խմբին, սակայն մեծ պատասխանատվության զգացում են ցուցաբերել փորձերի րնթացքում ու բեմի վրա բնավ չէր նկատվում նրանց անփորձությունը: Այսպիսով «Գայանեն» այս տարի ավելի երիտասարդ էր ու դեռ բացահայտվելու ներուժ ունի:

Նորանոր հաջողություններ ու նորանոր բեմեր ցանկանք սիրելի պարախմբին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ