RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1588, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ` ՀԱՅԵՐԻ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի. Պ.

Կանադահայ գործարար Վազգեն Գալջյանը 2004 թվականից տարեկան մի քանի անգամ գնում է Արեւմտյան Հայաստան: Նրա այցելությունները թեեւ զբոսաշրջային անվան տակ են, սակայն միայն մակերեսային ծանոթություններ չէ, որ հետապնդում են:

Վազգեն Գալջյանը կարողացել է այնտեղ գտնել հայերի, որոնք իրենց ինքնությունը գաղտնի են պահում: Ասում է, որ իրենց ծանոթության սկզբում այնտեղ բնակվող հայերն ավելի զգուշավոր են եղել, քանի դեռ իր հանդեպ վստահություն չունեն իրենց ծնողների կամ պապիկների, տատիկների հայկական անունները գաղտնի են պահում, սակայն պարոն Գալջյանին վստահելուց հետո արդեն ասում են իրենց հայկական անունները:

Կանադահայ գործարարը սկզբում զուտ հետաքրքրությունից դրդված է այցելել Թուրքիայի արեւելյան շրջաններ, ապա այնտեղ ձեռք բերել ե՛ւ հայ, ե՛ւ թուրք ընկերներ:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Գալջյանը թեեւ շեշտեց, որ Թուրքիայում հակահայկական քարոզչություն կա ամենուր, բայց մյուս կողմից էլ հայերը պետք է սովորեցնեն թուրքերին մեր ով լինելը. «Թշնամական ձեւով, չեմ կարծում, որեւէ տեղ կհասնենք, սակայն երկար ժամանակ կտեւի մինչ այս թշնամությունը վերանա»:

Ըստ նրա` կան թուրքեր, որոնք շատ հարգանքով են վերաբերվում հայերին: Իր անձնական փորձից ելնելով` բանախոսը պատմեց. «Մանավանդ, երբ թուրքերեն ես խոսում, շատ ավելի լավ են ընդունում»: Պարոն Գալջյանն ինքն էլ տիրապետում է թուրքերենին:

Ինչ վերաբերում է արդեն մուսուլման դարձած հայերին, ապա բանախոսը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Կրոնը քո ընտրությունն է: Այս մարդիկ իսլամ մթնոլորտում են ծնվել ու մեծացել: Ես իրավունք չունեմ ասելու, թե քրիստոնյա չես: Իսկ 3000 տարի առաջ մենք ի՞նչ կրոնի էինք` ոչ քրիստոնյա էինք, ոչ իսլամիստ, սակայն հայ էինք: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ գաղափար ունենան հայկական մշակույթի մասին»:

Վազգեն Գալջյանն ուզում է օգնել, որպեսզի այնտեղից հայերը կարողանան գալ եւ տեսնել Հայաստանը: «Եվ կարծեմ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշը պետք է հետաքրքրվի, քանի որ ճամբարներ են կազմակերպում եւ տարբեր տեղերից արեւմտահայերի բերում Հայաստան: Թուրքիայից էլ ուզում են գալ: Ես մի քանիսի բերել եմ այստեղ, եւ այդ մարդիկ զարմանքով ասում էին, որ այսքան հայերի իրենց կյանքում չէին տեսել: Նույնիսկ տեղացիների մասին հարցրել են` այսչափ հարստության տեր լինելով հանդերձ` չեն վախենո՞ւմ, որ հայ են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ