RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



ԸՍՏ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ

Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 870, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՀՕԳՈՒՏ ԳԵՈՐԳԻ ՄԱՐՂՎԵԼԱՇՎԻԼՈՒ

Հ. Հ.

Գեորգի Մարղվելաշվիլիՙ «Վրացական երազանք» կուսակցությունից, Դավիթ Բագրաձեՙ «Վրացական ազգային շարժում»-ից, Նինո Բուրջանաձեՙ «Ժողովրդավարական շարժումՙ հանուն միասնական Վրաստանի» շարժման ղեկավար, Շալթա Նաթելաշվիլիՙ «Լեյբորիստական» կուսակցության նախագահ: Վրաստանի նախագահական ընտրություններին առաջադրված 23 թեկնածուներից միայն վերոնշյալ չորսն են հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել նախընտրական ծրագիր:

Սակայն Վրաստանում ազգային փոքրամասնություններին տրված խոստումները երեկ բնութագրեց ՀՀԿ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

«Այնպիսի խոստումներ, ինչպիսիք հետաքրքրում են ազգային փոքրամասնություններին, չեն հնչեցվել: Խոստումները հիմնականում վերաբերել են սոցիալ-տնտեսական հարցերին: Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների լեզվին, կրթական կամ հոգեւոր ոլորտին, գրեթե անտեսվել են: Բոլորը թեկնածուները կարծիք են հայտնել, որ վրացերենը պետք է հարգվի, եւ երկրում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունները պետք է տիրապետեն լեզվին», ասաց Թորոսյանըՙ հավելելով, որ լեզվի հետ կապված հարցը ընդունելի է բոլորի, նաեւ հայ համայնքի համար:

Պատգամավորի ներկայացմամբՙ Վրաստանն էլ պարտավոր է հարգել ազգային փոքրամասնությունների լեզվի, ազգային ինքնության պահպանման իրավունքները: Այս հարցի վերաբերյալ թեկնածուները մակերեսորեն են խոսել, միայն հավելել են, որ Վրաստանը պետք է հարգի ազգային փոքրամասնությունների լեզուն, սակայն կոնկրետ առաջարկներ չեն հնչել:

Թորոսյանի գնահատմամբՙ առաջիկա նախագահական ընտրություններին վրացահայությունը պետք է ընտրություն կատարիՙ ելնելով թեկնածուների նախկին գործունեությունից եւ խոստումներից:

«Հայությունն առանձնապես շահագրգռված չէ, որ քվեարկի Սաակաշվիլիի թեկնածուի օգտինՙ ելնելով նրա վարած քաղաքականությունից:

«Սաակաշվիլին շատ հաճախ է աչքի ընկնել հայահալած քաղաքականությամբ: Իմ կարծիքովՙ հայության մի ստվար զանգված իր ձայնը կտա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած կուսակցության թեկնածուիՙ Գեորգի Մարղվելաշվիլիի օգտին»:

Միաժամանակ Թորոսյանը հիշեցրեց, որ «Վրացական երազանքը» մեկ տարի առաջ բազմաթիվ խոստումներ էր տվել, սակայն դրանց մեծ մասն անկատար է մնացել, մի մասն էլ մասամբ է իրականացվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ