RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



ԲՐՅՈՒՍԵԼ

Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 976, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸՙ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

Հ. Հ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների կիսամյակային նիստին:

Նիստում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին ու հաջորդ տարի Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին: Պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Օհանյանը մասնակցել է նաեւ գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ