RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1160, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոկտեմբերի 23-ին եւ 24-ին Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի լիագումար նիստն ընդունեց երկու զեկույցՙ այլ հարցերի շարքում առաջին անգամ ուրվագծելով Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը այն բանից հետո, ինչ նախագահ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի գերիշխանությամբ Մաքսային միությանը միանալու մասին:

«Տարօրինակ տրամադրություն կար Եվրոխորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում, որպիսին ես նախկինում չէի զգացել: Եվրոխորհրդարանի անդամները հայտնում էին Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաեւ հիասթափությունը Ասոցիացման ու ԽՀԱԱԳ մասին համաձայնագրերի շուրջ գրեթե չորս տարվա հաջող բանակցությունների, բարեփոխումների եւ դրանց վերջնականացման առնչությամբ», - մեկնաբանում է Հայաստանի եվրոպական բարեկամների կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը : - «Ավելին, խավիարային դիվանագիտությամբ կաշառված Եվրոխորհրդարանի անդամների մի փոքր խումբ փորձեց Հայաստանին պատժելու համար օգտվել իրավիճակիցՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ ձեւակերպումների հանկարծակի ներառմամբ: Ի վերջո դա բացահայտվեց, եւ Պինո Արլաքինՙ այս ամենի հետեւում կանգնած ակնհայտ սադրիչ պատգամավորը, անգամ կարգապահական գործողությունների ենթարկվեցՙ Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտորդական իր զեկույցում բացահայտ իշխանամետ դիրքորոշման համար: Եվրոխորհրդարանը սատարեց Հայաստանին եւ ընդգծեց, որ Եվրոմիությունը դեռ պատրաստ է օգնել ամենաբարդ «տնային աշխատանքի» հարցում, այն էՙ ամրապնդել տնտեսությունը, կառավարումը եւ ժողովրդավարացման գործընթացը»:

Եվրոպական հարեւանության քաղաքականության մասին զեկույցը, որի Արեւելյան մասը մշակվել էր Յացեկ Սարյուզ Վոլսկիի կողմից, հույս է հայտնում, որ «Հայաստանը կշարունակի ԵՄ-ին վերաբերող բարեփոխումները, որոնց իրականացումը կարող է օգնել տնտեսական բարգավաճման եւ երկրում դեռ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման հարցում»: Ավելին, զեկույցը «կոչ է անում հետամուտ լինել Եվրոմիության հետ համագործակցության հարցում, ինչում ԵՄ-ն պատրաստակամ է. զեկույցը ողջունում է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականության եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացումը Հայաստանում եւ (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված հետագա առաջընթացը»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող պարբերությունը, որն ի սկզբանե մշակվել էր Պինո Արլաքիի եւ Իվո Վայգլի կողմիցՙ Ադրբեջանի նախընտրած տարրերի կիրառությամբ, մերժվեց լիագումար նիստի ժամանակՙ կենտրոնանալով Մինսկի խմբի առաջ քաշած հիմնարար սկզբունքների վրա, որոնք կարեւոր կետեր են պարունակում հակամարտության երկու կողմերի համարՙ ներառելով ոչ միայն զորքերի դուրսբերումը, այլեւ անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ այլն:

Էլմար Բրոկիՙ Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը վերաբերող զեկույցը վերահաստատեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող ծրագրերը ազատ ընտրությամբ առաջարկներ են Հայաստանի նման երկրների համար, եւ դրանք մնում են սեղանինՙ «հիմնված լինելով ընդհանուր արժեքների ու համերաշխության վրա եւ ձգտելով կիսել այդ երկրների հետ [հստակորեն այդ թվում եւ Հայաստանի] Եվրոմիության փորձի բոլոր առավելությունները`տեղաբաշխելով Economic Area Plus-ի (Ավելի ընդարձակ եվրոպական տնտեսական գոտու) շրջանակներում:

Էլմար Բրոկը, ով նաեւ Եվրոպա - Հայաստան խորհրդի անդամ է, նիստի ժամանակ Եվրոմիության հետաքրքրությունը բացատրեց հետեւյալ կերպ. «Եվրոպայի զարգացումը կախված է Հարավային եւ Արեւելյան հարեւանության զարգացումից: Եթե գոյություն ունի Հարավային եւ Արեւելյան գործընկերությունՙ աճող ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ, տնտեսական բարգավաճմամբ եւ ավելի լավ կենսապայմաններով, ապա դա լավագույն անվտանգության քաղաքականությունն է (ԵՄ-ի համար)»: Նա հիշեցրեց նաեւ, որ Եվրոպան շատ անգամ է ցույց տվել, որ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը պետություններին դարձնում են հաջողակ, սակայն յուրաքանչյուր երկրի կողմնորոշմանը վերաբերող որոշումները մնում են սեփական մայրաքաղաքում, «ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ