RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



Տեղադրվել է` 2013-10-01 23:34:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1028, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԴԻՐՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԵՎՐՈՊԱՅԻՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հանդիպումը Հայկական պետական մանկավարժական համալսարանում

Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) դասախոսական կազմի եւ ուսանողների հետ երեկ հանդիպեց քաղաքագետ, «Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի» Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը : Քաղաքագետը երկու տարի առաջ էր հանդիպում ունեցել ՀՊՄՀ-ում, որի ժամանակ նրան շնորհվել էր համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Անդրանիկ Միհրանյանը գնահատանքով հիշեց այդ կոչման մասին եւ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հակիրճ խոսքից հետո ներկաներին ներկայացրեց իր մոտեցումները Հայաստանի` Մաքսային միությանն միանալու որոշման, ապա նաեւ սիրիական ճգնաժամի մասին:

«Ամենամեծ գեոպոլիտիկը Խաչատուր Աբովյանն էր, որ նշում էր, որ մեր քաղաքականության վեկտորը դեպի Ռուսաստանն է ուղղված», այսպես սկսեց իր խոսքը մեծ լուսավորչի անունը կրող համալսարանում քաղաքագետը, փաստելով, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հնարավոր չէ բաժանել անվտանգության եւ տնտեսական հարցերը: Այսինքն, չի կարող լինել այնպես, որ գտնվենք մի անվտանգության համակարգում, բայցՙ այլ տնտեսական համակարգում: «Հայաստանը շրջապատված է ոչ նախանձելի հարեւաններով, եւ այդ պատճառով առաջին հերթին պետք է ելնենք մեր գոյատեւման եւ անվտանգության շահերից», նշեց Անդրանիկ Միհրանյանը, ավելացնելով, որ պետք է նաեւ հասկանալ, թե ինչպես են համընկնում շահերը:

Էներգակիրների մատակարարում, գազի գնի զեղչ, ատոմակայանի աշխատանք եւ վառելիքի մատակարարում, ռուսական ընկերությունների խոշոր ներդրումներ, հայկական ապրանքների արտահանման հիմնական շուկա եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված սպասելի էր Հայաստանի որոշումը միանալ Մաքսային միությանը: «Այս որոշումը եղել է մտածված, ունեցել է իր պատմությունը, Հայաստանը նման ցանկություն ունեցել է», ասաց քաղաքագետը: Նա շեշտեց, որ պետության ղեկավարը չի կարող մեկ վայրկյան անգամ մոռանալ, որ պարտավոր է ապահովել երկրի եւ ժողովրդի անվտանգությունը:

Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանը կարողացավ, այլ խոսքով, ավելի ուժեղ դիրքով ներկայանալ Եվրոմիությանը, որը սկզբում հայտարարում էր, թե մեր երկիրը կամ իր հետ պետք է լինի, կամ Ռուսաստանի, իսկ հիմա հայտարարում է, որ կհամագործակցի Հայաստանի հետ: Անդրանիկ Միհրանյանը գռեհիկ համարեց ԵՄ այն պահանջը, որ Հայաստանը կամ իր հետ պետք է լինի, կամ Ռուսաստանի, սակայն այժմ դուռը բաց է թողել հետագա համագործակցության համար: Շարունակելով այս թեմանՙ քաղաքագետը նաեւ անհասկանալի համարեց, թե ինչու են Ռուսաստանի հետ համագործակցությունը հակադրում Եվրոպայի հետ համագործակցությանը: «Մեր հարեւան երկրի` Վրաստանի նախագահն, օրինակ, կարծում է, որ եթե ուզում եք Եվրոպա լինել, ապա պետք է հակադրվել Ռուսաստանին», ասաց Անդրանիկ Միհրանյանը եւ իր անհամաձայնությունը հայտնեց այս մոտեցմանը, նշելով, որ Ռուսաստանը եւս Եվրոպա է եւ հարգում է եվրոպական արժեքները:

Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու մասին հարցին, Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմական բազաները, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ բախում լինի, քանի որ այդ դեպքում ինքը հարկադրված կլինի միջամտել, ուստի Ռուսաստանն ամեն դեպքում պահում է ուժերի հավասարակշռությունը: Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանն ունի իր ներքին խնդիրները եւ կայունություն ապահպանման խնդիրը, չնայած նավթադոլարների շնորհիվ հարստանալուն:

Սիրիական ճգնաժամի մասին խոսելիս, Անդրանիկ Միհրանյանը շեշտեց այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն աշխարհում, այսպես ասած, վատ վարկային պատմություն ունի, քանի որ բոլոր այն երկրներում, որտեղ նրա միջամտությամբ ցնցումներ են եղել, հետեւել են քաոսն ու անկարգությունները: Դրանք են Իրաքը, Լիբիան, Եգիպտոսը եւ հիմա նաեւ Սիրիան: Քաղաքագետը դրական համարեց, որ Սիրիայի հարցում Վաշինգտոնը լսեց Մոսկվային. «Ռուսաստանն ասաց, որ ինքն ավելի լավ գիտի այդ տարածաշրջանը եւ որպես ԱՄՆ բարեկամ չի ցանկանում, որ նա նորից սխալվի»: Միաժամանակ, Անդրանիկ Միհրանյանն ընդգծեց, որ հիմա այն ժամանակները չեն, որ ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը թելադրեն, թե ով ինչպես պետք է ապրի: «Անցան 90-ականները», ասաց նաՙ նշելով, որ հիմա կան տարբեր խոշոր կենտրոններ` Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա: Սիրիական ճգնաժամի դեպքում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող ամեն մի իրադարձության մեջ, ըստ քաղաքագետի, մենք, որպես փոքր երկիր, պետք է ձգտենք այնպես անել, որ չվնասենք մեր պետությունն ու մեր անվտանգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ