RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-27 23:28:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 816, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱՆՔ 1 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՎ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԴՐԱ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին տասնամյակում

Էկոնոմիկայի նախարարության ստացած հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների հիման վրա ձեւավորված գնահատականների համաձայնՙ 2013-ի հունվար-հունիսին Հայաստան են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ, կամ 2012-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 14,3 տոկոս: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ զբոսաշրջության համար առավել նպաստավոր է համարվում տարվա երկրորդ կեսը, ինչպես նաեւ վերջին 11 տարիների ցուցանիշները, մեծ է հավանականությունը, որ տարվա կտրվածքով 2013-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը ոչ միայն կգերազանցի 900 հազարը, այլեւ ընդհուպ կմոտենա 1 մլն-ին, իսկ 1 մլն-րդ զբոսաշրջիկի սահմանը կհատենք 2014-ին:

Զբոսաշրջության համաշխարհային օրվա առիթով ներկայացնենք, թե ինչպես է փոխվել Հայաստան այցելող զբոսշարջիկների թիվը վերջին 11 տարում: Համեմատելով Հայաստան այցելող զբոսաշրջիկների ցուցանիշը, տեսնում ենք, որ 2002-ի համեմատ 2012-ին այդ թիվն աճել է մոտ 5 անգամ` 162 հազարից հասնելով 843 հազարի: Ընդհանրապես 2002-ից մինչեւ 2005-2006 թվականները այդ թիվն աճել է բավականին արագ տեմպերով: 2005-ին կազմել էր 318 հազար, կրկնակի ավելանալով 2002-ի համեմատ, իսկ 2006-ին հասել 381 հազարի: Հաջորդ տարի` 2007-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելի կտրուկ աճեց` մեկ երրորդով եւ կազմեց 510 հազար: 2008-ին աճեց եւս մոտ 10 տոկոսով, հասնելով 558 հազարի, իսկ ահա 2009-ին աճի տեմպը զգալիորեն նվազեց: Այդ ճգնաժամային տարում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն, այնուամենայնիվ, փոքր աճ ունեցավ եւ կազմեց 575 հազար:

Ի տարբերություն մեր տնտեսության այլ ճյուղերիՙ զբոսաշրջությունը, փաստորեն, ավելի քիչ կորուստներ կրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով: Այն նաեւ ավելի արագ վերակագնեց աճի տեմպը, եւ արդեն 2010-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացավ մոտ 100 հազարով եւ կազմեց 683 հազար: 2011-ին հասավ 757 հազարի եւ 2012-ին, ինչպես արդեն նշեցինք` 843 հազարի:

Ներկայացնելով այս ցուցանիշները, հեռու ենք մնում այն մտքից, թե Հայաստանի կառավարությանն այլեւս անելիք չի մնում այս ոլորտում: Ընդհակառակը, չնայած արված քայլերին, դեռեւս մնում է ճանապարհների, զբոսաշրջային վայրերում կոմունալ հարմարությունների բացակայության եւ մի շարք այլ հարցերի լուծումը: Հյուրանոցների եւ զբոսաշրջային բիզնեսում ընդգրկված գործարարների կողմից էլ դեռեւս չկա իրենց ծառայությունների համար առավել մրցունակ գներ կիրառելու գիտակցումը: Թեեւ այդ ծառայությունների գների իջեցման քայլեր որոշ հյուրանոցներ եւ հանգստյան տներ սկսել են անել, բայց դա դեռ բավարար չէ, որ խոսենք նրանց ընդհանուր մտայնության փոխվելու մասին: Անելիքներ ունենք նաեւ մենք բոլորս` մեր հասարակությունը:

Չի կարելի արհամարհանքով կամ զզվանքով վերաբերվել այլ կրոնի, աչքերի ձեւի կամ մաշկի գույնի զբոսաշրջիկներին, ծիծաղել նրանց վրա կամ նրանց համար վաճառվող ապրանքի կամ մատուցվող ծառայության գինը մի քանի անգամ բարձր ասել: Սրանք գուցե մանրուքներ թվան, բայց կարող են ստեղծել որոշակի բացասական պատկերացումներ մեր ժողովրդի եւ երկրի մասին, ազդելով զբոսաշրջիկների հոսքի վրա: Իսկ որ ներգնա զբոսաշրջությունը անմիջական գումարների հոսք է բերում երկրին, անմիջականորեն նպաստում այդ ոլորոտւմ գործող ընկերությունների եւ աշխատող մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, անկասկած է: Հետեւաբար եւ մոտեցումն էլ զբոսաշրջիկների նկատամամբ պետք է համարժեք լինի` ինչպես ընդունված է զբոսաշրջությամբ համաշխարհային ճանաչում ունեցող երկրներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ