RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ա. Մ.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի մասերից երկուսը անվավեր ճանաչվելու մասին երեկ ընդունած կառավարության որոշմանն անդրադառնալովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում տիրող վիճակի մասին:

«Պարզվում է, որ կան դեռեւս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, եւ մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ. եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք», ասաց վարչապետը: Մանրամասները պարզաբանելովՙ վարչապետն հայտնեց, որ դրա համար սահմանվելու են համապատասխան վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի այդ գործընթացը ավտոմատ կերպով լինի:

Տիգրան Սարգսյանը որպես օրինակ բերեց ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները, որոնք անցնում են համայնքային ենթակայության ներքո եւ սկսում են աշխատել վնասով: «Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որ դա դարձնեն քննարկման առարկա, եւ եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն եւ այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում», եզրափակեց վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ