RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-08-30 23:47:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 767, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջնՙ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները:

Տուրի կենտրոնական հանդիպումը Տիգրան Քոթանջյանի եւ Հովհաննես Գաբուզյանի մրցավեճն էր: Քոթանջյանը հաջողության հասավ եւ 6,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան կրնկակոխ հետապնդող Կարեն Գրիգորյանի համար էլ տուրը հաղթական էր: Կարենի մրցակիցը Վահե Բաղդասարյանն էր: Գրիգորյանն այդ հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր:

5-ական միավորով հաջորդ տեղերում են Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը: Բաբուջյանը հաղթեց Արթուր Չիբուխչյանին, Հայրապետյանը պարտության մատնեց Դավիթ Քալաշյանին: 3,5 միավոր ունի Մանուել Պետրոսյանը, որը հաջողության հասավ Արտավազդ Հայրապետյանի հետ մրցավեճում: Միակ ոչ-ոքին գրանցվեց Տիգրան Հարությունյանի եւ Հայկ Վարդանյանի պարտիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ