RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 767, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՕԶԲԻԼԻՍԻ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼԵՐՆ ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ «ՍՊԱՐՏԱԿԻՆ»

Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց շվեյցարական «Սանկտ Գալենից» ու չկարողացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել:

Շվեյցարիայում Յուրա Մովսիսյանի խփած գոլի շնորհիվ խաղն ավարտելով ոչ-ոքի (1-1), «Սպարտակը» հիանալի հնարավորություն էր ստացել Մոսկվայում լուծելու հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Մոսկովյան հանդիպումն էլ շատ հաջող սկսվեց սպարտակցիների համար, որոնք արդեն 1-ին րոպեին Արաս Օզբիլիսի դիպուկ հարվածի շնորհիվ բացեցին հաշիվը: Թվում էր, թե «Սպարտակը» հեշտությամբ կհաղթի մրցակցին, սակայն հետագայում շվեյցարացիները խառնեցին բոլոր խաղաքարտերը: Մինչեւ ընդմիջման գնալը հյուրերը 3 անգամ գրավեցին «Սպարտակի» դարպասը: Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Յուրա Մովսիսյանը խաղավարտից 7 րոպե առաջ կրճատեց հաշվի տարբերությունըՙ 2-3, սակայն հյուրերը 4-րդ գնդակը խփեցին: Այսպես Օզբիլիսի եւ Մովսիսյանի խփած գոլերը չօգնեցին «Սպարտակին»:

Իսկ ահա ռուսական մյուս 2 ակումբները հաջող խաղացին եւ խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեցին: «Կուբանը», որ առաջին խաղում սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել էր հոլանդական «Ֆեենորդին», հյուրընկալվելիս էլ առավելության հասավ (2-1): Թեեւ արդեն 7-րդ րոպեին Պելլեն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն հետագայում «Կուբանը» 2 գոլ խփեց ու հաղթեց:

Կազանի «Ռուբինն» էլ կրկին հաղթեց նորվեգական «Մոլդեին»ՙ այս անգամ 3-0 հաշվով:

Հաջող ելույթներ ունեցան Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնք խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեցին: Կիեւի «Դինամոն» պատասխան խաղում, սեփական հարկի տակ հաղթեց ղազախական «Ակտոբեին» (5-1): «Դնեպրն» էլ 2-րդ հաղթանակը տոնեց Էստոնիայի «Նիմե Կալյուսի» նկատմամբ (2-0): «Չեռնոմորեցին» ուղեգիրն ավելի դժվարին պայքարում բաժին հասավ: Թիմը հյուրընկալվելիս զիջեց ալբանական «Սկենդերբեուին», որին առաջին խաղում նույնպիսի հաշվով հաղթել էր: «Չեռնոմորեցը» հաղթեց հետխաղյա 11 մ հարվածներով:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեց նաեւ Տիրասպոլի «Շերիֆը», որը 2 խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասավ սերբական «Վոյվոդինայի» նկատմամբ (1-1, 2-1):

Պայքարից դուրս մնացին վրացական 2 թիմերը: Թբիլիսիի «Դինամոն», որ սեփական հարկի տակ 0-5 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել «Տոտենհեմից», պատասխան խաղում էլ 3 անպատասխան գնդակ ընդունեց իր դարպասը: Գորիի «Դիլան» 2-րդ պարտությունը կրեց «Ռապիդի» հետ մրցավեճում (0-3): Ադրբեջանի միակ ներկայացուցիչ «Ղարաբաղն» էլ չկարողացավ հաղթահարել գերմանական «Այնտրախտի» դիմադրությունը (0-2, 1-2):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ