RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 787, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կսկսի նախապատրաստվել առաջիկա ընտրական 2 մրցախաղերին: Սեպտեմբերի 6-ին մեր ընտրանին Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կմրցի Չեխիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը Չեխիա կմեկնի խաղի նախօրեին, իսկ հանդիպումից անմիջապես հետո կվերադառնա Երեւան ու կսկսի նախապատրաստությունը սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում դանիացիների հետ կայանալիք ընտրական մրցախաղին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է սեպտեմբերյան հանդիպումներին նախապատրաստվող հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը:

Դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ., Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»), պաշտպաններՙ Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Հրայր Մկոյան («Գանձասար»), Արթուր Ավագյան («Գանձասար»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»), կիսապաշտպաններՙ Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դ., Գերմանիա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Ղազախստան), Մարկոս Պիզելի («Կրասնոդար», Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մ., Ռուսաստան), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Արտակ Դաշյան («Գանձասար»), Վարդգես Սաթումյան («Միկա»), hարձակվողներ` Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մ., Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Ուրալ», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Հանզա», Գերմանիա):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ