RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 819, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՄՈՒԹ ՈՒ ԼՈՒՍ ԱՇԽԱՐՀԻ» ԴՌՆԵՐԸ

Առաջին անգամ Հայաստանի թանգարանային պատմության մեջ` Հ. Թումանյանի տուն-թանգարանում ստեղծվել է 3D տեխնոլոգիայով կահավորված սրահ

Ռալֆ Յիրիկյանի ընտանիքի հանգանակությամբ Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվել են «Մութ ու Լուս աշխարհ» սրահի դռները: 3D տեխնոլոգիայով կահավորված սրահում փոքրիկ այցելուները կարող են դիտել «Ձախորդ Փանոսը» հեքիաթը եւ ակամայից մասնակից դառնալ դրա գործողություններին: «Ձախորդ Փանոսը» «Մութ ու Լուս աշխարհում» ներկայացված առաջին անիմացիոն ֆիլմը կլինի, որին ժամանակի ընթացքում կավելանան հեքիաթային այլ «աշխարհներ»:

«Մութ ու Լուս աշխարհ» սրահի կահավորման եւ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար Յիրիկյան ընտանիքը հանգանակել է 10000 ԱՄՆ դոլար:

Սրահի շնորհանդեսի հանդիսավոր բացումը կատարեցին Նարեկ եւ Սարին Յիրիկյանները եւ նրանց հյուրերը` Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի սաները:

«Մեր ընտանիքի` մասնավորապես Նարեկի եւ Սարինի մաղթանքն է բոլոր մանուկներին, որ նրանց մեջ հավերժ ապրի հեքիաթը. եթե մարդը հավատում է հրաշքների, ուրեմն նա բարի, լավատես եւ արդար է: Մենք ուրախ ենք, որ երեխաներն այժմ կարող են դիտել Թումանյանի` խորը իմաստ կրող հեքիաթները նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էլ ավելի տպավորիչ եւ հիշվող կլինի նրանց համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, Հ. Թումանյանի տուն-թանգարանը թողարկել է «Մութ ու Լուս աշխարհի» 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ, որոնց վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ