RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



ՎԻՃԵԼԻ

Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԿՔՆՆԱՐԿՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հ. Հ.

Ամիսներ առաջ «Ազգ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է քաղաքապետարանին «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվության համար: Ըստ կազմակերպության ներկայացրած փաստաթղթերիՙ շենքը պետք է քանդվի, քանի որ վնասված են կոնստրուկցիաները: Երեւանի քաղաքապետարանը մերժել էր կազմակերպության առաջարկությունը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» կազմակերպությունը նշել էր նաեւ, որ 5-10 տարի անց ավելի են ընդլայնելու իրենց բիզնեսը, եւ հին մասնաշենքը կխոչընդոտի այդ հարցում:

Երեկ «Ազգ»-ին Հանրային խորհդից տեղեկացրին, որ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կազմակերպել է քննարկում, որի օրակարգում օդանավակայանի հին շենքի հարցն է եղել:

Քաղավիացիայի վարչությունը նամակ էր ուղղել Մանուկյանինՙ քննարկելու եւ գնահատական տալու հարցին: Քաղավիացիայի վարչության պետի առաջարկությամբ հարցը կքննարկվի նաեւ մասնագիտական լսարանում, այնուհետեւ կներկայացնի հանրային լայն քննարկմանը:

Օդանավակայանը հիմնադրվել է 1964-ին, նոր շենքը նախագծվել է 1974-ին եւ շահագործման հանձնվել 1982-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ