RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 880, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՔՈՒՐԴ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԳՐԱՆՑՎԻ՞

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բաքվում իշխող վարչախմբի էթնիկ ծագումնաբանությունը մինչեւ վերջ պարզ չէ: Որոշ աղբյուրներ նշում են, որ Հեյդար Ալիեւը էթնիկ քուրդ է, ծնվել է Սիսիանում: «Համազգային առաջնորդի» պաշտոնական կենսագրականում, մինչդեռ, ասվում է, որ նա ծնվել է Նախիջեւան քաղաքում, ազգությամբ «ադրբեջանցի է»:

Այդուհանդերձ, իշխող ընտանիքի «քրդական ծագման» մասին խոսակցությունները չեն դադարում: Ինչպես նաեւ ակնարկվում է, որ ժամանակին իբրեւ ՊԱԿ-ի սպա Հեյդար Ալիեւը «համագործակցել է PKK-ի հետ»: Վերջին շրջանի մի շարք հրապարակումներում խոսվում էր այն մասին, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում «քրդական թեման փորձաքար է»: Պաշտոնական Անկարան բազմիցս աներկմիտ պահանջել է, որ Ադրբեջանը PKK-ն հայտարարի «ահաբեկչական կազմակերպություն», սակայն Բաքվում ինչ-ինչ պատճառաբանությամբ այդպես էլ նման որոշում չի կայացվել:

Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ Ադրբեջանում քրդական թեմայի տաբուն կարծես որոշակիորեն խախտվել է: Նախ հայտարարվեց, որ քրդերն ստեղծել են մշակութային եւ լեզվական ինքնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, որը նպատակադրվել է «հակազդել քրդերի լիակատար ուծացմանը»:

Իսկ երեկ մամուլի համար հայտարարություն է տարածել Ադրբեջանի քրդական միակ թերթի` «Դիպլոմատ»-ի գլխավոր խմբագիր Թահիր Սուլեյմանը: Ըստ այդմ, նա մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու: «Թուրան» գործակալության փոխանցմամբ, քուրդ խմբագիրն իր որոշումը բացատրել է այսպես. «Ադրբեջանում շատ գրագետ քրդեր կան, բայց որոշվել է առաջադրել իմ թեկնածությունը: Ընտրություններին մեր մասնակցությամբ մտադիր ենք ցույց տալ քրդերի համախմբվածությունը եւ հանդես գալ ի պաշտպանություն ադրբեջանական պետականության»:

Վերջին ձեւակերպումն, ըստ երեւույթին, արված է ապահովության համար: Քուրդ գործիչը կանխում է իրեն «անջատողականության» մեջ մեղադրելու փորձերը, բայց եւ միաժամանակ ընդգծում, որ ընտրապայքարին մասնակցելով քրդերը ձգտում են ցույց տալ իրենց համախմբվածությունը:

Այստեղ կածես հակասություն կա, որովհետեւ «ի պաշտպանություն ադրբեջանական պետականության» քրդերը կարող էին հանդես գալ նաեւ առանց նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարցով քննարկումների:

Թվում է, նախագահի քուրդ թեկնածուի գաղափարը միայն իշխանությունների PR-ն է: Այդ քայլով Իլհամ Ալիեւը երեւի թե ձգտում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա սեւեռել եվրոպական դիտորդների ուշադրությունը, որոնք մոտակա մի քանի օրերին արդեն երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ կլինեն Բաքվում:

Կարելի է վստահաբար ասել, որ եվրոպական դիտորդներն անպայման որպես «ժողովրդավարական առաջընթաց» կարձանագրեն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնության ներկայացուցչի համար «հավասար պայմաններ ստեղծելու փաստը»: Փաստացի ընդդիմության հանդեպ իշխող վարչախմբի գործադրած բռնությունների համապատկերին նախագահի քուրդ թեկնածուի «քարոզարշավը» կարելի է ներկայացնել որպես Ադրբեջանում «էթնիկ հանդուրժողականության ցայտուն օրինակ»:

Այս հանգամանքն ուշադրության է արժանի հատկապես այն իրողության նկատառմամբ, որ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություններից ռուսական համայնքն արդեն իսկ հայտարարել է, որ «պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը», մինչդեռ լեզգիները եւ թալիշները, ինչպես մեր նախորդ հրապարակումներում էինք նշել, կասկածվում են «անջատողականության» մեջ:

Քուրդ գործիչն իրոք նախագահի թեկնածու կառաջադրվի՞, կկարողանա՞ հավաքել 40 000 ընտրողի ստորագրություն, դրանից հետո ԿԸՀ-ն նրան կգրանցի՞, թույլ կտա՞ քարոզարշավ սկսել եւ ի՞նչ ծրագրով հանդես կգա նա` պարզ կդառնա առաջիկա մի քանի օրերին: Այսօր կարող ենք միայն ասել, որ անկախությունից ի վեր Ադրբեջանում նախագահի այլազգի թեկնածու չի առաջադրվել: Թահիր Սուլեյմանն առաջին փորձն է անում, կամ իշխանություններն են նրան դրդել այդ քայլին: Իսկ եթե օրինակը վարակի մյուս էթնիկ փոքրամասնությունների՞ն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ