RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 777, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՉԱԿ ՀԵՅԳԵԼ. «ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ»

Պ. Ք.

ԱՄՆ-ը կշարունակի Սիրիայի դեմ համատեղ գործողությունների ձեռնարկման նպատակով միջազգային կոալիցիա ստեղծելու փորձերը, օգոստոսի 30-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը: Նախօրեին ամերիկացիների գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել էր պաշտպանել Սիրիայում այսպես կոչված «մարդասիրական ներխուժում» կատարելու ծրագիրը:

Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Հեյգելի այն խոսքերը, որ «նախագահ Բարաք Օբամայի եւ կառավարության նպատակն է հակասիրիական գործողությունն իրականացնել որպես միջազգային համագործակցություն»: Ըստ Պենտագոնի ղեկավարիՙ Վաշինգտոնը կշարունակի խորհրդակցությունը Լոնդոնի հետ:

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնական անձինք չէին բացառել, որ Միացյալ Նահանգները թերեւս ստիպված լինի միակողմանի գործողությունների դիմել Սիրիայի հարցում: Մի շարք լրատվամիջոցներ փորձում են գուշակել, թե ամերիկացիները երբ կհարվածեն Սիրիային: «Նյու Յորք թայմս» թերթը վկայակոչում է Օբամայի վարչակազմի որոշ պաշտոնյաների, որոնք պնդում են, որ նախագահը պատրաստ է սահմանափակ հարված հասցնել Սիրիային, եւ որ բրիտանացիների որոշումը չի կանգնեցնի նրան: Ոմանք ենթադրում են, թե հարվածը տեղի կունենա ՄԱԿ-ի տեսուչների մեկնումից անմիջապես հետո: «Ազգը» երեկ գրեց, որ օգոստոսի 30-ը Դամասկոսի մոտակայքումՙ ենթադրյալ քիմիական գրոհի վայրում նրանց աշխատանքի վերջին օրն է, իսկ 31-ին տեսուչները կմեկնեն Սիրիայից եւ կներկայացնեն իրենց զեկույցը:

Նախապես փորձագետները կարծում էին, թե հարվածը կհասցվի լույս ուրբաթ գիշերը, սակայն, ինչպես գրում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը, հինգշաբթի օրը Բաշար Ասադի հակառակորդների տոնը փոքր-ինչ փոխվեց: Նույնիսկ Ֆրանսիան, մոռանալով Դամասկոսին պատժելու իր թունոտ կոչերը, պատրաստակամություն հայտնեց սպասելու ՄԱԿ-ի հետեւություններին:

Բացի դրանից, պարզ դարձավ, որ ի տարբերություն տասնամյա վաղեմության հակաիրաքյան հարձակման, որն անցել էր ԱՄՆ-ի անվերապահ ղեկավարությամբ եւ Եվրոպայի «ինքնաբացարկմամբ», Բարաք Օբաման չի ձգտում առաջնորդի դեր ստանձնել հակասիրիական պատերազմում, կարծում է «Կոմերսանտը»:

Լիակատար պարզություն չի լինի նաեւ Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքի ավարտից հետո, նշում է թերթը: Պատճառն այն է, որ տեսուչների առաջադրանքների մեջ չի մտնում քիմիական գրոհի համար պատասխանատու կողմի բացահայտումը. նրանք պարտավոր են միայն պարզելՙ եղե՞լ է արդյոք քիմիական գրոհ, եւ եթե եղել է, ի՞նչ նյութ է օգտագործվել: Իսկ մեղավորին պետք է որոշի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Սակայն, դատելով դրա անդամների տրամադրվածությունից, խորհուրդը դժվար թե կարողանա հանգել միասնական կարծիքի:

Սիրիայի դեմ Արեւմուտքի ռազմական գործողությունը փաստորեն դառնում է անխուսափելի: Եթե այն սկսվի, ապա ակնհայտորեն կանտեսվի Ռուսաստանի եւ Չինաստանի կարծիքը, որոնք դեմ են քվեարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում, գրում է «Վեդոմոստի» թերթը ուրբաթ օրվա խմբագրականում: Քաղաքագետները միաձայն ասում են, որ այժմ ռազմական գործողությունը որեւէ մեկին ձեռնտու չէ: Սակայն Լիբիայում, Իրաքում, Հարավսլավիայում քանիցս իրագործված հակամարտության տրամաբանությունը աստիճանաբար հանգեցնում է ուժեղի միջամտությանը:

ՌԴ Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Բորիս Մակարենկոյի կարծիքով, եթե ամերիկացիներն ապացուցեն, որ Ասադն է քիմիական զենք օգտագործել, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել, թե որտեղ է ինքը եւ ում հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ