RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 837, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԱՄՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՍԵՎ ԲՅՈՒՋԵԻ» ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Հետախուզության ծախսերն այժմ ավելին են, քան «սառը պատերազմի» ժամանակ

Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը առաջին անգամ հրապարակել է ԱՄՆ հատուկ ծառայությունների այսպես կոչված «սեւ բյուջեի» ծախսերի հոդվածներըՙ վկայակոչելով ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացած փաստաթղթի պատճենը:

178-էջանոց գաղտնի փաստաթուղթը պարունակում է ամերիկյան հատուկ ծառայությունների հաշվետվությունները առաջիկա եւ անցկացված գործողությունների մասին, որոնց համար նրանք ֆինանսավորում էին խնդրում Կոնգրեսից:

Անցյալ տարի ԿՀՎ-ի, ԱԱԳ-ի եւ մյուս 14 գաղտնի ծառայությունների «սեւ», այսինքնՙ հանրության համար անտեսանելի բյուջեն կազմել է 55 մլրդ դոլար: Ընթացիկ ֆինանսական տարում կառավարությունը հետախուզական նպատակների համար Կոնգրեսից խնդրել է 52,6 միլիարդ:

Առավել շատ ֆինանսավորվում է ԿՀՎ-նՙ 14,7 մլրդ դոլար: ԱԱԳ-ի եւ Օդատիեզերական հետախուզության ազգային վարչության բյուջեները կազմում են համապատասխանաբար 10,8 եւ 10,3 մլրդ դոլար: Սրան նաեւ 23 միլիարդ է գումարվում Պենտագոնի ռազմական հետախուզության համար:

Հատուկ ծառայությունների նպատակային ծրագրերի մեջ առավել շատ ֆինանսավորվում է նախազգուշացումը զանազան կրիտիկական երեւույթների վերաբերյալ. տնտեսական կայունությանը սպառնացող վտանգ, սոցիալական լարվածության աճ կամ տարածաշրջանների ծայրահեղ իրավիճակներ: Նման կանխարգելիչ գործունեությունը 2013 թ. պետական գանձարանի վրա կնստի 20,1 մլրդ դոլար: Հակահետախուզությանը եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ մղվող պայքարին հատկացված է ընդամենը 3,8 միլիարդ:

Բացի դրանից, ինչպես գրում է թերթը, ԱԱԳ բյուջեում կա մի քանի հարյուր միլիոն դոլար, որն ամեն տարի ամերիկյան ընկերություններին է վճարվում գաղտնաբար նրանց հաղորդակցական ցանցեր թափանցելու համար:

Փաստաթղթի համաձայն, ամերիկյան հատուկ ծառայությունների գլխավոր թիրախներից մեկը մնում է Ռուսաստանըՙ Չինաստանի, Իրանի, Կուբայի եւ Իսրայելի հետ մեկտեղ: «Փաստաթղթում Իսրայելի ներկայությունը բացատրվում է նրանով, որ Վաշինգտոնը հետաքրքրվում է ոչ միայն թշնամիների, այլեւ բարեկամների գաղտնիքներով», շարունակում է թերթը:

Ամերիկյան հատուկ ծառայությունները ամենամեծ դժվարություններին բախվում են ԿԺԴՀ-ի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելիս: Այդ երկրի միջուկային ու հրթիռային ծրագիրը փորձում են ուսումնասիրել տեխնիկական բոլոր միջոցներով, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթից երեւում է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ հետախուզության բյուջեն կրկնապատկվել էՙ հասնելով ավելի քան 500 մլրդ դոլարի: Ներկայումս ԱՄՆ հետախուզության ծախսերն ավելի շատ են, քան «սառը պատերազմի» տարիներին: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերն ասում է. «Արդի աշխարհն ավելի անկայուն է, քան երբեւէ վերջին կես դարում: Ըստ որում, ամերիկյան հետախուզական ընկերակցության ծախսերը չեն գերազանցում ԱՄՆ ՀՆԱ 1 տոկոսը»:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը օգոստոսի 30-ին կազմակերպված մամլո ճեպասուլիսում հրաժարվել է մեկնաբանել հատուկ ծառայությունների բյուջեին վերաբերող հրապարակումը եւ միաժամանակ մտահոգություն է արտահայտել «գաղտնի տեղեկությունների վնասաբեր արտահոսքերի» կապակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ