RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 846, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՆՍՏԱՑՈՒՅՑ ՈՒ ՊԻԿԵՏ «ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հ. Հ.

Այսօրվանից բողոքի ակցիաներ կսկսվեն, որոնց նպատակն է ստիպել իշխանություններինՙ պահպանել 60-ականների ամենագեղեցիկ կառույցներից մեկըՙ «Փակ շուկան»: Թեպետ երկու տարվա պայքարը որեւէ արդյունք չի տվել, սակայն ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները չեն հուսահատվում. «Կպայքարենք մինչեւ վերջ եւ չենք հանգստանա, մինչեւ կառույցի նախկին տեսքը չվերականգնվի», հայտարարել են կազմակերպիչները:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որ երկու տարի շարունակ շուկայի ճակատագրով դիմել է ամենատարբեր ատյաններին, այսօր խոստովանում է, որ իրենց բողոքներն ընդամենը գնացել, դեմ են առել «սեփականատեր» կոչված պատին ու հետ եկել: Նրա գնահատմամբՙ սեփականատերը առանց որեւէ հիմքի հանդես է գալիս ե՛ւ որպես պետական մարմին, ե՛ւ ճարտարապետ, ե՛ւ շինարարության վերահսկող ու նաեւ դատախազ: «Դա պետականություն չունենալու հետեւանք է», հավելում է նա: Թեպետ շուկան արդեն այլանդակված վիճակում է, սակայն ճարտարապետը հույս ունի, որ հանրության համախմբվածությամբ գուցե հուշարձանը հնարավոր լինի փրկել:

«Մերոնք չեն սիրում սարքել: Մեր սեփականատերերը գերադասում են քանդել: Չեն հասկանում, որ ամեն քանդած շենքով քաղաքի դիմագիծն են աղավաղում: Թող օգտագործեն, բայց ինչո՞ւ անպայման քանդեն, մի՞թե չեն կարող առանց քանդելու շենքն օգտագործել»: Թե ով է ղեկավարում շուկայի վերականգնողական աշխատանքներըՙ հայտնի չէ: Քալաշյանը չի բացառում, որ հենց Ալեքսանյանն էլ ղեկավարում է: Նա կադրեր է տեսել, թե ինչպես է Ալեքսանյանը տանիքին կանգնած հրահանգներ տալիս, ի՞նչ անել, ինչպե՞ս անել:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ հղում է անում օրենսդրությանը, որը թույլ է տալիս զրկել սեփականատիրոջը շուկայի սեփականության իրավունքից: Հայաստանը 2008-ին ստորագրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիան, որով պարտավորություն է ստանձնել պետական համակարգում ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի զրկել սեփականատիրոջը շահագործման իրավունքից, եթե վերջինս վնաս է հասցրել հուշարձանին:

«Հուշարձանների մասին օրենքում ասվում է, որ եթե հուշարձանը շահագործողը կանխամտածված կամ ոչ կանխամտածված կերպով վնաս է հասցրել կառույցին, ապա նա զրկվում է շահագործման իրավունքից: Մշակույթի նախարարությունն այս օրենքն իրացնողն է եւ հուզիչ ու լացակումած հայտարարություններով հանդես գալու փոխարեն պետք է ամեն կերպ իրացներ օրենքի պահանջը», ասում է Պետրոսյանը: Թե ինչ կանեն մշակույթի նախարարությունն ու իրավապահ մարմիններըՙ ապագայի հարց է: Թեպետ կանխատեսելի է, որ եթե երկու տարի ոչինչ չեն ձեռնարկել, հիմա էլ լռություն ու անտարբերություն կպահպանեն:

Նոր ձեւավորված «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնած բողոքի ակցիան կմեկնարկի այսօրՙ ժամը 12-ին շուկայի տարածքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ