Գարնանն ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ մի այնպիսի իրարանցում էր ամռանը, որ կարելի է մտածել, թե մեր հասարակության ակտիվ շերտի` այլ թեմաներով կուտակված չպարպված էներգիան ուղղակի այս թեմայով ավելի հեշտ ելք գտավ: «Գենդերային հավասարություն» եւ գենդեր` նշանակում է «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ...
Ադրբեջանական քաղաքագիտական-վերլուծաբանական հանրությունը վերստին անորոշության է մատնվել: Ըստ երեւույթին, Պուտինի այցի առթիվ նախնական ոգեւորվածությունը տեղը զիջում է հուսախաբությանը: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը նկատելիորեն խստացրել է Ադրբեջանի հետ սահմանային ռեժիմը: Հարեւան երկրի լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանի հետ «սահմանի վրա նկատվում է ռուսաստանյան կողմի զինտեխնիկայի կուտակում»:
Պոլսահայ համայնքի շուրջ 150 անդամներ այցելել են Մալաթիայի Վանք (Վենք) գյուղի հայկական նույնանուն եկեղեցին, տեղեկացնում է Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթը: Այցելությունը կազմակերպել է «Մալաթիայի հայրենասերների հայկական ընկերության» առաջնորդ Հոսրոֆ Քյոլեդավիթօղլուն: «Մենքՙ մալաթիացիներս, ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարող ենք տեր կանգնել ազգությամբ հայ քաղաքացիների արժեքներին», հայտնել է նաՙ ընդգծելով ...
Սիրիայի վարչակարգի վրա Արեւմուտքի հարձակման պահը, ըստ երեւույթին, հեռու չէ: Օգոստոսի 28-ին արեւմտյան լավատեղյակ դիվանագիտական աղբյուրներից մեկը «Ֆիգարո» թերթին հայտնեց հետեւյալը. «Ամերիկացի պատասխանատուները ՄԱԿ-ին հասկացրել են, որ Սիրիայում աշխատող տեսուչները ավելի լավ է չշարունակեն իրենց առաքելությունը»:
Հայ գեղանկարչությունը ցավալի կորուստ ունեցավ: Կյանքից հեռացավ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), մեկը սփյուռքի մեր անվանի արվեստագետներից, որի արվեստի ներքին տրամադրությունները որքան ազգային, նույնքան համամարդկային են, եւ որից բխող զգացմունքների աշխարհը մտերիմ-հաղորդական կարող է լինել յուրաքանչյուրին: Ֆրանսիացի տեսաբանները նրան համարել են միզերաբլիստՙ թշվառների նկարիչ: Սա թերեւս նրա նկարչության ընդհանուր ոգուց, ...
Հայ ժողովուրդը 1918 թվականից, երբ աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան կոչվող նորածիլ երկիրը, խորապես զգացել է այնտեղից հնչող հակահայ վայրահաչոցներին զուգընթաց կատարվող կեղծիքների ներքո իր քոչվոր ժողովրդի համար պատմություն թխելու եւ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը սեփականացնելու փորձերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կրթության ու գիտության նախարարություն, հանդիպել նախարարության ղեկավար կազմի հետ: Նախագահի այցին երեկ անմիջապես հաջորդեց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսը:
Երեւանի պետական համալսարանը առանձին հաղորդագրությամբ երեկ տեղեկացրեց, որ առաջիկա սեպտեմբերի 1-ից նոր, բարձրացված դրույքաչափեր են կիրառվելու պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար: Ըստ նոր դրույքաչափերի սահմանվել էՙ 1-ին կարգի համարՙ 50 000 դրամ, 2-րդ կարգիՙ 30 000, 3-րդ կարգիՙ 10 000 դրամ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես եւ նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտեւեն մեկ ամիս:
Թեպետ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն իր խոսքում մի քանի անգամ նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փաստաբանը չէ, ավելինՙ «Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի», սակայն ամբողջ խոսքի ընթացքում ջանք չէր խնայում ավագ Խաչատրյանին պաշտպանելու համար: Սահակյանի խոսքերովՙ այդ ողբերգական օրը Խաչատրյանը տանը քնած է եղել ու ոչ մի ...
Գիտելիքի համաշխարհային հեղինակավոր կենտրոններից Ալեքսանդրիայի (Եգիպտոս) գրադարանն ու նրա տնօրեն Իսմայիլ Սերագելդինը արժանացել են «Գալուստ Գյուլբենկյան-2013 մրցանակի», որի արժեքն է 250 հազար եվրո (կամ 326 հազար դոլար), տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Ազգի» տարեկան արձակուրդի օրերին, Երեւանի ամառային տապը մի փոքր տանելի դարձավ շնորհիվ ծանոթ սփյուռքահայերի հայրենիք այցելությունների, որոնք անմոռանալի պահեր պարգեւեցին մեզ: Ուրախալի էր մանավանդ այն փաստը, որ հակառակ երկրում տիրող անբարենպաստ մթնոլորտին, Եգիպտոսից նույնպես մեր հայրենակիցները կարողացել էին այցելել Հայաստան:
Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված` թատրոնների աշնանային ծրագրերին եւ դահլիճների արդյունավետ օգտագործման հարցերին:
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում (օգոստոսի 31-սեպտեմբերի 1) կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաէջերի եւ ազդագրերի լավագուն նմուշները: Դրանցից շատերը հրատարակված են համաշխարհային տպագրական մշակույթի մեջ մեծ դեր ունեցող հրատարակչատների կողմից` ներկայացնելով 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները: Առանձնանում են Մ. ...
Օգոստոսի 27-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Գոշավանք» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվել լույս սփռել վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանի հիմքում դրված բացառիկ կոդերինՙ գաղտնագիտության տեսանկյունից:
Մոսկվայի «Դինամոյում» Ռոման Բերեզովսկին նոր խաղընկեր ունի: Մախաչկալայի «Անժիից» «Դինամո» է տեղափոխվել դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը: Նրա տեղափոխության դիմաց «Դինամոն» 7 մլն եվրո է վճարել: Սա ռուսական ֆուտբոլում ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների համար:
Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանն առաջին պարտությունը կրեց Գրիգոր Դիլանյանի հետ մրցավեճում: Չնայած անհաջողությանը, Քոթանջյանը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան ընդհուպ մոտեցան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ընդամենը կես միավորով են զիջում Քոթանջյանին: Կարենը սեւերով հաղթեց Հովիկ Հայրապետյանին, իսկ Գաբուզյանը նույնպիսի խաղաքարերով ...
Բրազիլացի կիսապաշտպան Էդիլսոն Աբդալա Ժունիորը կրկին հանդես կգա «Միկայի» կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը մինչեւ դեկտեմբերի 1-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նա արդեն մարզվում է «Միկայի» կազմում ու չի բացառվում, որ մասնակցի սեպտեմբերի 1-ին «Ալաշկերտի» հետ կայանալիք հանդիպմանը: Ի դեպ, այդ խաղը տեղի կունենա Աշտարակում: Օգոստոսի 31-ին «Հանրապետականում» նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումն ...