RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 900, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆ. «ՍԵԼԹԻԿԸ» ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ»

Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, այսօր Գլազգոյում չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու տեղի «Սելթիկի» հետ: Հիշեցնենք, որ Կարագանդայում «Սելթիկը» հաղթել էր 2-0 հաշվով ու լավ հնարավորություն է ստացել ղազախական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանդես գալու չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Պատասխանատու այդ մրցախաղի նախօրեին ղազախական sports.kz-ի թղթակիցը զրուցել է Գեւորգ Ղազարյանի հետ:

- Գեւորգ, ի՞նչ տպավորություն թողեց «Սելթիկն» առաջին խաղից հետո:

- «Սելթիկը» շատ ուժեղ թիմ է: Կարագանդայում կայացած խաղում մեզ մի փոքր ժպտաց մարզական բախտը, մեր դարպասապահն էլ իր վստահ խաղով նպաստեց թիմի հաջողությանը: Ճիշտ է, մենք այնքան էլ շատ գոլային պահեր չստեղծեցինք, սակայն կարողացանք 2-ն իրացնել:

- Ի՞նչ ես սպասում պատասխան խաղից:

- Ինչ խոսք, Գլազգոյում 2-3 անգամ ավելի դժվար է լինելու, քան առաջին խաղում էր: «Սելթիկը» խաղալու է սեփական խաղադաշտում, որին աջակցելու են թիմի բազմահազար երկրպագուները: Դաշտի տերերը կորցնելու ոչինչ չունեն եւ ձգտելու են ռեւանշի հասնել 0-2 հաշվով կրած պարտության դիմաց: Սպասում եմ, որ «Սելթիկը» լուրջ ճնշում է գործադրելու, դիմելու է մամլիչ գործողությունների:

- Ի՞նչ տրամադրությամբ է թիմը մոտենում խաղին:

- Մարտական: Բոլորն առողջ են եւ պատրաստ են պայքարել:

- Քո ընտանիքը հյուրընկալվել էր Կարագանդայում:

- Այո, կինս որդուս հետ ժամանել էր Կարագանդա: Այժմ մեկնում են Կիեւ, որտեղից էլ կվերադառնան Երեւան:

- Ի՞նչ է տղայիդ անունը:

- Էդգարը 8 ամսական է: Նրան անվանել եմ ի պատիվ իմ լավագույն ընկերների: Ի դեպ, նրանք 2-ն էլ ֆուտբոլիստներ են: Էդգար Մանուչարյանը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալում», իսկ Էդգար Մալաքյանը չեխական «Վիկտորիայի» ֆուտբոլիստ է, սակայն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բանանցում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ