RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



ՀԱՇՎԵՏՈՒ ԱՍՈՒԼԻՍ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 790, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՊԱԿԱՍԸ` ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ի. Պ.

Լիբանանահայ թատրոնը չնայած Լիբանանում շարունակ տիրող խժդժություններին` հանդիսատեսի առջեւ շարունակում է հանդես գալ նոր ներկայացումներով: Բեյրութի հայկական մի քանի թատերախմբերի բեմադրիչ ու գեղարվեստական ղեկավար, պիեսների հեղինակ, Հայաստանից գործուղված ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանն ասում է` թեեւ հանդիսատեսի ու թատրոնի միջեւ կապը չի կտրվում, սակայն թատրոնը խնդիր ունի հանդիսատեսի թվի: «Քանի որ հանդիսատեսները շատ չեն, նույնիսկ լավագույն ներկայացումը 7 անգամից ավելի չենք խաղում: Երբ ներկայացումների շարքը արդեն պետք է թռիչք առնի, արդեն վերջանում է», ափսոսանքով նշում է Ռոբերտ Առաքելյանը:

Երեկ «Հայացք» ակումբում խոսելով լիբանանահայ թատերական կյանքից` Ռոբերտ Առաքելյանն ավելացրեց, որ անում են ամեն ինչ, որպեսզի հայրենի բեմում ընթացքող բեմադրություններից լիբանանահայ թատրոնը հետ չմնա եւ փորձում են մի թատրոնում ընդգրկել տարբեր ժանրեր եւ ուղղություններ:

Իսկ հանդիսատեսի թվի պակասը Ռոբերտ Առաքելյանը չի կապում արտագաղթի հետ, քանի որ լիբանանահայ գաղութից արտագաղթ չկա, ավելին` կա ներգաղթ Սիրիայից: Լիբանանահայ թատերախմբերը համալրվում են սիրիահայ գաղութից ներգաղթած դերասաններով: Ռոբերտ Առաքելյանը, սակայն, ցավով է նշում, որ երիտասարդները թատերական աշխատանքը չեն ուզում ընտրել որպես մասնագիտություն:

Ինչ վերաբերում է թատերախմբերի ֆինանսավորմանը, Ռոբերտ Առաքելյանն ասում է` Լիբանանի պետությունը ֆինանսավորում տրամադրում է արվեստի համար ընդհանրապես, սակայն թատրոնին ու բեմադրություններին դրանից հասնում է շատ քիչ գումար, որով հնարավոր չէ առաջ շարժվել: Թատերախմբերին անհրաժեշտ գումարները, ըստ բանախոսի, հիմնականում ստացվում են տարբեր ընկերությունների ծանուցումներից, որոնք տեղադրվում են թատերախմբերի ու բեմադրությունների մասին բրոշյուրներում: Իհարկե, երբեմն բեմադրությունները հովանավորող բարերարներ էլ լինում են:

Խմբ. կողմից. - Մեզ տարօրինակ է թվում հարգելի բեմադրիչի պնդումն այն մասին, որ լիբանանահայ թատերախմբերը չունեն ֆինանսավորման կայուն աղբյուրներ: Դժվարությամբ, սակայն կայուն կերպով, այդ թատերախմբերի մեծ մասը գլխավորաբար ֆինանսավորվում է համապատասխան մշակութային միությունների կողմիցՙ ՀԲԸ Միություն, Համազգային թե այլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ