RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԿԼԱՈՒԴԻՈ ԱԲԲԱԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ` Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻ ԲԵՄՈՒՄ

Մ. Հ.

Անդրադառնալով Արամ Խաչատրյան համերգասրահին նշենք, որ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը կսկսվի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին, որը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության 12 համերգներ միջազգային մեծ հռչակ վայելող երաժիշտների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 12-ին «Երեւանյան հեռանկարների» շրջանակներում կկայանան Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլի ելույթը, սեպտեմբերի 29-ին հանդես կգա Դ. Խվորոստովսկին (դիրիժոր Կ. Օրբելյան), հոկտեմբերի 15-ին տեղի կունենա «Շանհայ լարային քառյակի» համերգը: Իսկ դեկտեմբերի 7-ին Հայաստանում ելույթ կունենա Իտալիայի «Մոցարտ» նվագախումբը, որը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոն:

Աշնանային ծրագրերում ներառված են նաեւ«Վերադարձի», «Արամ Խաչատրյան», «Երաժշտության շաբաթ Երեւանում», «ՄելիքյանՖԵՍՏ» երաժշտական փառատոները, որոնց ավատից հետո ՀՊՖՆ-ն կշարունակի իր ավանդույթները յուրաքանչյուր ուրբաթ հանդես գալով համերգային կատարումներով:

Համերգներով հանդես կգան նաեւ «Բարեկամություն» պարային համույթը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը եւ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հոբելյանական համերգով նվիրված Կոնստանտին Օրբելյանի 85-ամյակին:

Համերգասրահում կկայանան նաեւ բարեգործական միջոցառումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ