RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 839, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ինչպես թատերական, այնպես էլ համերգային դահլիճները շուտով նորից իրենց դռները բացելու են մշակութասեր հանրության առջեւ: «Ազգը» թռուցիկ ներկայացնում է աշնանային համերգաշրջանի գլխավոր միջոցառումները:

2013 թ. աշնանային ծրագրերը հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով փառատոներ, համերգներ, հյուրախաղեր, հոբելյաններ, պրեմիերաներ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Կշարունակվի 2012 թ. սեպտեմբերից մեկնարկած «Համերգ ճեմասրահում» նախագիծը եւ կսկսի «Նվագախումբ +» խորագիրը կրող նախագծի անդրանիկ համերգը: Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա առթիվ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թատրոնում կընթանան մեծանուն կոմպոզիտորի «Սպարտակ», «Գայանե», «Ձոն հավերժության» բալետային ներկայացումները, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի անվան եռյակի ելույթը «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում: Կներկայացվեն Ջուզեպպե Վերդիի 200-ամյակին նվիրված «Տրավիատա», «Տրուբադուր» եւ Ռեքվիեմ ստեղծագործությունները: Տեղի կունենա Ռիխարդ Վագների 200-ամյակին նվիրված գալա համերգ, որին կմասնակցեն ճանաչված հայ սոպրանոներ Աննա Կասյանը (Ֆրանսիա), Ռոզի Անուշ Սվազլյանը (ԱՄՆ) եւ Հրաչուհի Բասենց Խումարյանը (Գերմանիա): Շուքով կնշվի նաեւ հայ օպերային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, տենոր Ավագ Պետրոսյանի 100-ամյակը: Ամերիկացի ճանաչված խորեոգրաֆներ Էդի Լիանգին, Թրեյ Մակենթայերը թատրոնում կիրականացնեն աշխարհահռչակ Բալանչինի բալետներից «Սերենադը», որը կընթանա «Ամերիկյան բալետի երեկո» խորագրի ներքո: Նոյեմբերին հայաստանցի հանդիսատեսը ականատես կլինի «Սան Ֆրանցիսկո բալետի» մենապարողներ Վանեսա Զահովյանի, Դավիթ Կարապետյանի արվեստին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը զուգահեռ հանդես կգա իր խաղացանկային ներկայացումներով, ինչպես նաեւ պրեմիերաներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ