RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



ՀԱԿԻՐՃ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 884, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԹԱՆԳԱՐԱՆ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ

Հ. Ծ.

Հենվելով «Հյուրիեթ դեյլի նյուս» օրաթերթի լրատվության վրա, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը» տեղեկացնում է, որ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցուն կից նախատեսվում է բացել հայոց պատմության եւ մշակույթի թանգարան: Հիշեցնենք, որ եկեղեցին վերանորոգվել եւ արարողությունների համար բացվել էր երկու տարի առաջՙ շնորհիվ հայ համայնքի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի նվիրատվությունների: Նորաստեղծ թանգարանի ներքին հարդարման, մաքրության, լուսավորության, ջրամատակարարման, ինչպես նաեւ եկեղեցական ամբողջ համալիրի վերահսկողության ծախսերը հանձն է առել քաղաքապետարանը: Իսկ ցուցանմուշների հայթայթման համար կոչ է արվել հայկական համայնքինՙ իրենց ձեռքի տակ ունեցած նյութերը (գորգեր, զգեստներ, կտավներ, երաժշտական գործիքներ, նամակներ, փաստաթղթեր եւ այլն) ուղարկել «Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամ-հաստատության», որի տնօրենն է Էրգուն Այիկը: Ըստ նրաՙ ցուցանմուշները հաստատության տրամադրության տակ են մնալու մինչեւ թանգարանի վերաբերյալ ձեւակերպումները ավարտվեն:

«Հայերն այս տարածքում ապրել են հազարավոր տարիներ, ամբողջ հոգով ցանկանում եմ, որ անցյալը մոռացությունից փրկելու մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն եւ մեր ուրախությամբ համակվեն մեր համայնքի ավելի մեծ թվով ներկայացուցիչներ», ասել է Այիկը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունից բաց նամակ Գարեգին Բ հայրապետին

Վեհափառ Տեր, ըստ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության տեղեկությունների, Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներին փորձում են մոլորեցնել որոշ աղանդավորական կազմակերպություններ, որոնք փորձում են օգտվել մարդկանց ծանր վիճակից եւ առաջարկում են միանալ իրենց շարքերին, որպեսզի նրանք աջակցեն ներգաղթյալներին: Մեկ դարից ավելի սիրիահայ ժողովուրդը ապրել է մուսուլմանական պետության մեջ, բայց չի օտարացել, ընդհակառակըՙ կառուցել է եկեղեցիներ, որպեսզի կարողանա պահել իր հավատը, բայց հետ վերադառնալով Մայր Հայրենիքՙ նրանց սպասում է ապականության փորձը եւ հարազատ եկեղեցուց հեռանալու վտանգը: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը խնդրում է Ձեզՙ որպես համայն հայության հոգեւոր առաջնորդ ձեռնարկել միջոցներ, որպեսզի մեր քույրերը եւ եղբայրները չգնան սխալ ճանապարհով:

Ընդդեմ ուսման թանկացման

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության եւ դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետեւանքներից մեկն է բուհերում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անումՙ միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար եւ վճռական բողոքի ձայն բարձրացնել այս եւ յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ: Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից:

Նոր մրցույթ Երեւանի ավտոբուսային 23 երթուղիների համար

Երեւանի քաղաքապետարանը երկրորդ փորձն է անում թվով 23 ավտոբուսային եւ մեկ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպություններ գտնելու համար: Հոկտեմբերի 17-ին տեղի կունենա թիվ 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68, ավտոբուսային եւ 77 միկրոավտոբուսային երթուղիների համար մրցույթը: Հիշեցնենք, որ նախորդ անգամ վերոնշյալ երթուղիների համար հայտարարված մրցույթին ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մասնակցել, ինչի գլխավոր պատճառը ուղեվարձի ներկայիս 100 դրամ սակագնով այդ երթուղիների շահագործման անարդյունավետությունն է:

Ա. Մ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ