RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 829, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԱՄԱՏԵՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ա. Մ.

Հայ-բելառուսական համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ կան

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած 10-րդ նիստի բացմանը հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այն կարծիքը հայտնեց, որ չնայած Հայաստանի եւ Բելառուսի տնտեսական հարաբերությունները զարգանում են, բայց դրանք ընդլայնման եւ զարգացման հնարավորություններ ունեն: Նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերություններն ավելի կխորանան:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար, հանձնաժողովի համանախագահ Միխայիլ Ամելյանովիչը նույնպես բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այն կարծիքը հայտնեց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունված որոշումները երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար նոր հիմքեր կստեղծեն:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգով բելառուսական տեխնիկայի մատակարարման հարցերը, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները: Նիստի ավարտից հետո Վահրամ Ավանեսյանը եւ Միխայիլ Ամելյանովիչը ստորագրեցին համատեղ արձանագրություն:

Խոսելով երկկողմ համագործակցության մասին, փաստաթղթի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ մեծ հնարավորություններ կան փոխադարձ ներդրումների, համատեղ տնտեսական ծրագրերի եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման համար: Խոսելով Եվրոպական միության եւ Եվրասիական միության երկրների հետ համագործակցության մասինՙ Վահրամ Ավանեսյանն ասաց, որ երկրի ռազմավարությունից է բխում առեւտրատնտեսական հարաբերությունների շարունակումը ռազմավարական գործընկերների հետ: Նախարարի խոսքերով, թեեւ այդ հարաբերություններում լինում են դժվարություններ, եւ ստիպված են լինում խոչընդոտներ հաղթահարել, բայց ինքը հուսով է, որ որ հիմնական գործընկերների հետ կկարողանանք պահպանել սերտ համագործակցությունը:

Միխայիլ Ամելյանովիչն էլ վստահություն հայտնեց, որ հայ-բելառուսական համագործակցությանն ընդլայնմանն ուղղված հանձնաժողովի նիստի ընդունած որոշումները կյանքի կկոչվեն եւ երկու երկրների համագործակցությունը տարեցտարի ավելի կընդլայնվի:

Տեղեկացնենք նաեւ, որ 2013-ի մարտի դրությամբ Հայաստան տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197 հազար դոլարի ներդրումներ, իսկ մեր երկրում գործում են բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բելառուս են արտահանվել էթիլային սպիրտ, ադամանդ, ոսկերչական իրեր, դեղեր, թանկարժեք մետաղներ, մրգեր, հանքային ջրեր եւ այլն: Բելառուսից Հայաստան են ներկրվել անվադողեր, նավթ, տրակտորներ, կաթի փոշի, ստվարաթուղթ եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ