RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ԶՐԿԵԼ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ «ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱՅԻՑ»

Ի. Պ.

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Հին Երեւանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում եւ աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը: Իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլեւ անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետեւողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը: Ըստ մամուլի տեղեկությունների` սեփականատերը պատրաստվում է ս.թ. սեպտեմբերի սկզբին շահագործման հանձնել խեղված ու խաթարված հուշարձանի տեղում ապօրինաբար կառուցվող առեւտրի օբյեկտը»:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում սկսել օլիգարխի ձեռքից հուշարձանի հասարակական ազատագրման պայքար:

Շարժումն իր առջեւ նպատակ է դրել «Ծածկած շուկայի» սեփականատիրոջը օրենքով սահամանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրանՙ հատուցել հուշարձանին հասցված վնասը եւ վերականգնել դրա նախկին վիճակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ