RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 774, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՉԵԶՈՔԱՑՐԵՑ ՍԵՎ ՄԱՄԲԱՅԻՆ

Շտիգլիցի հետ 3-րդ մենամարտի անցկացումն իրական է դառնում

WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթանակով ավարտեց Գերմանիայի Շվերին քաղաքում նամիբիացի Վիլբեֆորս Շիհեպոյի հետ անցկացրած մենամարտը: Արթուրը բավականին ակտիվ էր ու մրցակցից ավելի դիպուկ, որի շնորհիվ էլ երեք մրցավարներն էլ միավորներով (116-113, 116-112, 117-111) հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Այս հաջողությունից հետո Արթուրը հույս ունի, որ կրկին իրավունք կստանա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Մենամարտից հետո Արթուր Աբրահամը մեկնաբանել է Շիհեպոյի հետ մրցավեճը. «Իրականում այնքան էլ գոհ չեմ իմ ելույթից: Միշտ էլ աշխատելու, կատարելագործվելու տեղ կա: Չպետք է մոռանալ, որ մրցակիցս WBO-ի վարկանիշային ցուցակի լավագույն տասնյակում էր: Ես մենամարտում եմ, այլ ոչ թե փողոցային կռվի եմ վերածում մրցավեճը: Տարեվերջին մտադիր եմ ռեւանշ-մրցամարտ անցկացնել Ռոբերտ Շտիգլիցի հետ»:

Երբ Աբրահամն ավարտել է իր խոսքը, մարզադահլիճում որոշ երկրպագուներ սուլել ենՙ իրենց դժգոհությունն արտահայտելով հայ բռնցքամարտիկի ելույթից: Ավելի ուշ Արթուր Աբրահամը news.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես է մեկնաբանել դահլիճում լսված սուլոցների պատճառը. «Սուլոցների պատճառն այն էր, որ բոլորը ցանկանում էին նոկաուտով տոնած հաղթանակի ականատեսը դառնալ: Սակայն ամեն մրցակցի չէ, որ կարելի է նոկաուտի ենթարկել: Շիհեպոն նվեր չէր, նա բարդ մրցակից է եւ պատահական չէ, որ 6 տարի ռինգում չէր պարտվել: Վիլբեֆորսը շատ ուժեղ էր: Նրա նկատմամբ առավելության հասնելու համար ինձանից մեծ ջանքեր պահանջվեցին: Չէի ձգտում նրան նոկաուտի ենթարկել, փորձում էի հաղթել տակտիկայի միջոցով: Մենք լավ ուսումնասիրել էինք Սեւ Մամբայի մենամարտելու ոճը ու հատուկ մարտավարություն էինք մշակել: Ես Շիհեպոյին պետք է տարածության վրա պահեի, որպեսզի նա շատ չմոտենար եւ ծանր հարվածներ չհասցներ ինձ: Կարողացա խուսափել այդ հարվածներից, բայց մի քանի ոչ լուրջ վնասվածքներ ստացա: Գուցե Շիհեպոն իրեն նմանեցնելով աֆրիկյան օձի, փորձում էր հաղթանակ կորզել օձի պես, բայց մենք մեզ պահեցինք հայկական օձի պեսՙ ցույց տալով, որ մեր հայկական օձն ավելի ուժեղ ու թունավոր է, քան աֆրիկյան Մամբան»:

«Ես ինձ պարտված չեմ համարում: Թեեւ ռինգում շատ դժվար էր: Չեմ ցանկանում մեկնաբանել Աբրահամի գործողությունները: Ես առաջին 2 ռաունդներում տիրում էի առավելությանը եւ 2 անգամ ցնցեցի մրցակցիս», նշել է Վիլբեֆորս Շիհեպոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ