RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1186, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՆՑԱՎ ՀԱՋՈՂ

ՄԱԿ ՓԳՀ. ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 23-ին, ժամը 19:30-23:00-ին Միավորված Ազգերի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը Երեւանում, Կաֆեսջյան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում (Կասկադ համալիր, Երեւան), կազմակերպեց Սիրիահայ երաժշտական փառատոնՙ բացօթյա համերգ, սիրիահայ շնորհալի երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցների արվեստի ասպարեզում ունեցած նվաճումները ներկայացնելն էր, նրանց առավել ոգեշնչելն ու խրախուսելը եւ Հայաստանում նրանց հետագա հաջողություններին նպաստելը արվեստի ասպարեզում:

Մոտ երեսուն ելույթից եւ ավելի քան երեք հազար հանդիսատեսից բաղկացած այս համերգ-փառատոնն իրականացավ համերգի գլխավոր մասնակից «Նուռ» համույթի, Երեւանի «Նոր սերունդ» միության «Վանիկ» պարախմբի, ասմունքող Սարգիս Պալխեանի, մենակատարներ Տիգրան Հովհաննեսեանի, Վանենի Պիլեմճեանի, Հովիկ Քեշիշեանի, լարային քառեակի, Լեւոն Պերնա Քարակիւլեանների, եւ նաեւ Վրույր Պիլեմճեանի եւ այլոց փայլուն ելույթների շնորհիվ: Վերջինիս դերը անգնահատելի էր համերգի կազմակերպման գործում. նրա ջանքերի եւ նվիրվածության շնորհիվ փառատոնի նախագիծն իրականություն դարձավ: ՄԱԿ ՓԳՀ Ազգային հետեւորդ տկն Զարուհի Բաբայանի եւ իր երգի ստուդիայի, ինչպես նաեւ Սոֆի Դեվոյանի պարի եւ հոգու թատրոնի սաների եւ «Արմելադ» պարի անսամբլի ելույթները հիացրեցին հյուրերին, իսկ Սիրիայում սիրված եւ ճանաչված երգիչ Գօգօ Ասայանը փառատոնը դարձրեց իրապես հիշարժան:

«Այս անդրանիկ փառատոնի նպատակն է խրախուսել սիրիահայ երաժիշտներին շարունակելու աշխատել եւ ստեղծագործելու Հայաստանում, օգնելու նրանց նորանոր նվաճումներ ունենալ արվեստի ու երաժշտության ոլորտում, քաջելերել եւ նպաստել նրանց լայն ճանաչմանը հայրենի հողում», իր հանդիսավոր բացման ելույթում ասաց նախագծի հեղինակըՙ ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի եւ հասարակական տեղեկատվության հարցերով համակարգող, տկն Անահիտ Հայրապետյանը:

Միջոցառման հանդիսավար պրն. Հրաչ Մուրադյանը մեջբերեց Ալբերտ Էյնշտեյնի մասին թեւավոր խոսքերըՙ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ մարդն իր հետ բերում է Նոր երկիր»: Ահավասիկ, նա բերում է իր հետ իր ձիրքն ու շնորհքը, տաղանդն ու խելքը, ուժն ու զորությունը»:

Բուռն ծափահարությունների ներքո «Նուռ» նորաստեղծ համույթի առաջնորդ, Սիրիայում հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանը իր եւ համույթի կողմից խորին շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի փախստականների գրասենյակին:

«Սիրիահայերի շրջանում անչափ շատ են շնորհալի եւ ձիրքերով օժտված անձինք: Եկեք, շարունակենք գրկաբաց ընդունել ու սատար կանգնել մեր սիրելի հայրենակիցներին»: Այս կոչով փառատոնի ավարտին հանդես եկավ ՄԱԿ ՓԳՀ Ազգային հետեւորդ տիկին Զարուհի Բաբայանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ