RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 933, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Մ.Հ.

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կկայանա Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը, որով կմեկնարկեն 2013 թ Եվրոպական ժառանգության օրերի: Համաեվրոպական այս մշակութային կարեւորագույն իրադարձության համար Հայաստան կժամանեն ավելի քան 30 երկրների մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ, այլ պաշտոնատար անձինք: Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովին կքննարկվեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի իրականացման ընթացքում առկա խնդիրները, կհստակեցվի 2013-2014 թթ մարտավարությունը, ազգային համակարգողների համար կկազմակերպվեն ուսումնական սեմինարներՙ Հունաստանից եւ Մեծ Բրիտանիայից ժամանած մշակութային պահպանության ոլորտի առաջնակարգ մասնագետների մասնակցությամբ:

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներում: Ծրագրի մտահղացման համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայում անցկացված «Պատմական հուշարձանների բաց դռների օր» միջոցառումը:

Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին եւ իրականացրել են հետեւյալ խորագրերով միջոցառումներ` «Ծիր կաթին», «Կամրջենք սերունդները», «Գրավոր հիշողություն», «Ճանապարհ» եւ այլն:

Իսկ ահա այս տարի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կիրականացվեն նաեւ երկաթուղային շրջագայություններ Լոռու մարզ (Հաղպատ, Սանահին, Քոբայրավանք, Օձուն), Շիրակի մարզ (Ջաջուռՙ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան), Գեղարքունիքի մարզ (Այրիվանք եւ բրոնզեդարյան հնավայր) եւ էլի մի շարք միջոցառումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ