RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1246, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԻՆՉՊԵ՞Ս Է ՓՈԽՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2013-ը պարտքի մարման պիկային տարին է

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը երկրի ընդհանուր պարտքի զգալի մասն է կազմում: Այն եւս, ինչպես սոցիալ-տնտեսական մյուս ցուցանիշները, հաճախակի է մեկնաբանվում եւ վերլուծվում: Հատկապես 2009-ից երկրի արտաքին պարտքին տնտեսագետներն ու քաղաքական գործիչները սկսեցին ավելի շատ անդրադառնալ: Այդ տարվանից Հայաստանի կառավարությունը, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով երկրի տնտեսական ցուցանիշների անկմամբ պայմանավորված, հարկադրված եղավ խոշոր պարտքեր վերցնել` թույլ չտալու սոցիալական վիճակի ավելի վատթարացումը: Մեկնաբանությունների մեջ ավելի շատ մեղադրանքներ էին լինում հենց պարտքի չափի մեծացման առնչությամբ: Եվ այս առումով հետաքրքրական է իմանալ, թե ինչպե՞ս է փոխվել մեր արտաքին պարտքի ցուցանիշը վերջին 13 տարիներին` գումարային առումով եւ համախառն ներքին արդյունքի համեմատ:

2000-ին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 859 մլն դոլար, իսկ 1999-ին Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 49 տոկոսը: Թեեւ 2000-ից արտաքին պարտքի ցուցանիշը մեծանում էր, բայց արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը տարեցտարի նվազում էրՙ 2008-ին հասնելով ՀՆԱ-ի 16,4 տոկոսի: Նույն թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 577 մլն դոլար: Այս հարաբերակցությունը նույնպես սկսեց փոխվել 2009-ից` վերում նշված պատճառով:

2009-ին Հայաստանի կառավարությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ Ռուսատանի Դաշնությունից խոշոր ֆինանսական միջոցներ վերցրեց, մեր արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվեց` 1 մլրդ 577 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 966 մլն դոլարի կամ աճելով 88 տոկոսով: Նույն կերպ 2009-ին ավելացավ նաեւ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ` կազմելով 35,7 տոկոս:

2009-ին հաջորդող 3 տարիներին արտաքին պարտքն ու հարաբերակցութունը ՀՆԱ-ի նկատմամբ փոխվեցին հետեւյալ կերպ` 2010-ին Հայաստանի արտաքին պարտքը աճեց մինչեւ 3 մլրդ 299 մլն դոլարի, որը ՀՆԱ-ի 34 տոկոսն էր, 2011-ին` 3 մլրդ 568 մլն դոլարի կամ ՀՆԱ-ի 36 տոկոսին, 2012-ին` 3 մլրդ դոլարի 737 մլն դոլարի կամ ՀՆԱ-ի 36,4 տոկոսի: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներովՙ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 597 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1 տոկոսով: Վտանգավո՞ր է արտաքին պարտքի նման տեմպով ավելացումը:

Դատելով այն բանից, որ արտաքին պարտքի` ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը չնչին փոփոխություն է կրում, կարելի է վստահաբար պնդել, որ արտաքին պարտքի նման ավելացումը չի վտանգում մեր տնտեսության կայունությունը: Ինչպես արդեն նշեցինք, եղել է ժամանակ, երբ արտաքին պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 40 տոկոսը, սակայն անգամ այդ ժամանակ ռիսկային չի դիտարկվել: Ռիսկը կարող էր առաջանալ, եթե համախառն ներքին արդյունքը ավելի ցածր տեմպերով աճեր, չաճեր կամ նվազեր, ինչը կդժվարացներ պարտքի մարումը: Սակայն դա տեղի չի ունենում: Ավելին` վերջին մեկ-երկու տարիները, հատկապես ընթացիկ տարին, Հայաստանի արտաքին պարտքի մարման պիկային տարիներ էին: Այսպես` 2012-ին Հայաստանի Հանրապետությունը մարել է 48,5 մլրդ դրամի (մոտ 120 մլն դոլար) պարտք, իսկ այս տարի մարում է գրեթե 88 մլրդ դրամի (մոտ 220 մլն դոլար) պարտք: 2014-ին եւ 2015-ին նույնպես նախատեսված են արտաքին պարտքի խոշոր մարումներ: Ինչ վերաբերում է արտաքին պարտքի ամբողջական մարմանը, ապա դա տեղի է ունենալու 35 տարի հետո, եւ մարման ժամանակացույցը բաշխված է ըստ առաջիկա տարիների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ