RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



ԲԱՔՈՒ

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 822, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ «ՄՈՒՍԱՎԱԹԻ՞Ց»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անցած հանգստյան օրերին ադրբեջանական ընդդիմությունը քրտնաթոր աշխատել եւ նախագահի նոր միասնական թեկնածու է ընտրել Բաքվի համալսրանի պրոֆեսոր պատմաբան Ջամիլ Հասանլիին: Ճիշտ է, նա առայժմ միայն «պահեստայինի» կարգավիճակ ունի, բայց պարզ է, որ «հիմնական թեկնածու» Ռուստամ Իբրահիմբեկովի «երգը երգված է»: Ադրբեջանի հարկային նախարարության հարկային աուդիտի գլխավոր դեպարտամենտը նրան պատկանող «Իբրիուս» կինոստուդիայում «հայտնաբերել է հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու բազմաթիվ փաստեր» եւ պատրաստվում է գործի նյութերով «հարուցել վարույթ»:

Չի լուծվում նաեւ Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից զրկելու հարցը: Փոխարենը հայտնի է դարձել, որ նա «նույնիսկ երրորդ քաղաքացիություն»` ամերիկյան «գրին քարտ» եւ ԱՄՆ-ում սեփականություն ունի, ինչը նշանակում է, որ Իբրահիմբեկովը «որոշակի պարտավորություններ է կրում Միացյալ Նահանգների կառավարության առջեւ»: Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը նախագահի թեկնածուի համար խոչընդոտ է ճանաչում ոչ միայն օտարահպատակությունը, այլեւ օտարերկրյա պետության հանդեպ պարտավորությունները:

Մի խոսքով, ակնհայտ է, որ դեպի նախագահական ընտրարշավ Իբրահիմբեկովի «ճանապարհը պատվիրված է»: Բայց դրանից չի հետեւում, որ նոր միասնական թեկնածուին են փոխանցվում ընդդիմության բոլոր ռեսուրսները: Ջամիլ Հասանլիի թեկնածության դեմ կտրուկ հայտարարություն է արել «Բաց հասարակության կուսակցությունը», որը գլխավորում է խորհրդարանի նախկին խոսնակ, վտարանդի Ռասուլ Գուլիեւը, տրոհման եզրին է հայտնվել «Էլ» շարժումը: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ընդդիմության շարքերը կլքեն այլ ուժեր եւս: Նրանք կնախընտրեն «ընտրությունները բոյկոտելու» տարբերակը:

Հետաքրքրական է, որ Ջամիլ Հասանլիի նախընտրական շտաբը կտեղավորվի «Մուսավաթ» կուսակցության նստավայրում: Այդ մասին երեկ թեկնածուն ինքն է հայտարարել: Սա չի՞ վկայում, արդյոք, որ Ջամիլ Հասանլին ոչ թե միասնական ընդդիմության, այլ ընդամենը «Մուսավաթ» կուսակցության թեկնածուն է, հանգամանք, որը մի շարք մեկնաբանների դրդել է հեռուն գնացող ենթադրություններ անել:

Մասնավորապես, ընդգծվում է, որ Ջամիլ Հասանլին «նախկինում 10 տարի անընդմեջ խորհրդարանի իշխանական թեւի պատգամավոր է եղել»: Այսպիսով կարծես ակնարկվում է, որ պատմաբան պրոֆեսորը ներդրված դեմք է, եւ նրան միասնական թեկնածու ընտրելով իրականացվում է իշխանությունների վաղօրոք գծված ծրագիրը:

Ադրբեջանի քաղաքագիտական որոշակի շրջանակներ նույն բանն են ասում «Մուսավաթ» կուսակցության մասին: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն, նշելով, որ «պրոֆեսոր Հասանլին հարգված անձնավորություն է, ժողովուրդը նրան որոշ չափով գիտի, ինչպես եւ ինքն է ծանոթ Ադրբեջանին եւ նրա խնդիրներին», ընդդիմության թեկնածուի համար «հաջողության հույս» չի տեսնում` նկատել տալով, որ նրա շրջապատում այն ուժերն են, որ «ԿԳԲ-ի նախագծով 90 թվականին մարդկանց դուրս են բերել տանկերի առաջ, 92-ին պետական հեղաշրջման միջոցով զավթել իշխանությունը, 93-ին երկիրը հասցրել քաղաքացիական պատերազմի»:

Ակնարկների հասցեատերը «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարն է, որի հովանու ներքո է աշխատելու Ջամիլ Հասանլիի նախընտրական շտաբը: Եվ եթե Իբրահիմբեկովի թեկնածության դեպքում ընդդիմության մի հատվածը որոշակի հետընտրական գործընթացների հույս էր պահում, ապա այսօր վստահաբար կարելի է ասել, որ Բաքվի համալսարանի պրոֆեսոր Հասանլին կգրանցվի նախագահի թեկնածու, կստանա 5-10 տոկոս ձայն, իսկ անարդարությունների մասին կլռի: Որպեսզի եվրոպացի դիտորդները հնարավորություն ունենան խոսելու Ադրբեջանի «կառավարության նկատելի առաջընթացի» մասին, ինչպես որ երեկ հույս է հայտնել Բաքվում ԵՄ դեսպան Ռոլան Կոբիան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ