RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 757, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 16

Der Spiegel. «ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ»

Նույն գործն են արել ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները 80 երկրում

Գերմանական «Շպիգել» ազդեցիկ շաբաթահանդեսի տվյալներովՙ ԱՄՆ Անվտանգության ազգային գործակալությունը (ԱԱԳ) զբաղվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի գաղտնալսումներով: ԱԱԳ-ն նաեւ գաղտնալսման կենտրոններ է ստեղծել առնվազն 80 երկրում գործող ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում:

«Շպիգելի» ստացած տեղեկությունների համաձայնՙ 2012 թ. ամռանը ամերիկյան հատուկ ծառայությանը հաջողվել է «կոտրել» Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի պաշտպանիչ ծածկագիրը եւ միանալ տեսակոնֆերանսների ներքին համակարգին: Ըստ որում, հրատարակությունը վկայակոչում է ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը:

ԱԱԳ մասնագետները երեք շաբաթ շարունակ գաղտնի հետեւել են ՄԱԿ-ի 458 տեսակոնֆերանսների: Մի անգամ ծածկագիրը «կոտրելիս» ամերիկյան հատուկ ծառայությունը պարզել է, որ ՄԱԿ-ում լրտեսությամբ զբաղվում են նաեւ չինացիները: «Շպիգելը» նշում է, որ գաղտնալսումը անօրինական է եղել, քանի որ մինչեւ օրս գործող ՄԱԿ-ի համաձայնագիրը Միացյալ Նահանգներին արգելում է որեւէ գաղտնի գործողություն իրականացնել միջազգային կազմակերպության նկատմամբ:

Բացի դրանից, գերմանական հանդեսի տվյալներով, աշխարհի առնվազն 80 երկրում գործող ԱՄՆ դեսպանատներում եւ հյուպատոսարաններում կան գաղտնալսման կենտրոններ: Դրանք կոչվում են Special Collection Servise եւ հաճախ գործում են առանց տեղական իշխանությունների գիտության: Նման կենտրոններ կան մասնավորապես Մայնի Ֆրանկֆուրտում եւ Վիեննայում: Ինչպես նշում է գերմանական DPA լրատվական գործակալությունը, ամերիկացիները հույժ գաղտնիացրել են նմանօրինակ ծրագրերը, քանի որ դրանց հետ կապված տեղեկությունների հրապարակումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի եւ հյուրընկալ երկրի հարաբերությունների վրա:

Դարձյալ Սնոուդենի գաղտնի նյութերը վկայակոչելովՙ RFI ռադիոկայանը հավելում է, որ Եվրոպայում գաղտնալսվող պետությունների ամերիկյան ցանկում Գերմանիան զբաղեցնում է առաջին տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ