RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԴԵՊԻ ՍԻՐԻԱ ԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ

Պ. Ք.

Միջամտությանը կողմ է ամերիկացիների 9 տոկոսը

Բրիտանական ռազմածովային նավատորմը պատրաստվում է ամերիկյան ծովուժի հետ մեկտեղ հարվածներ հասցնել Սիրիային: Պատրվակը այդ երկրում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումն է: Այդ մասին հաղորդում է The Telegraph կայքէջը:

Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներ վկայակոչելովՙ հրատարակությունը գրում է, որ երկրի իշխանությունները մտադիր են միանալ ԱՄՆ-ի ձեռնարկումներին եւ շատ շուտով ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ: Բրիտանացի վարչապետ Դեւիդ Կեմերոնը առայժմ բանակցում է ամերիկյան կողմի հետ, բայց փոխհամաձայնության ապահովման դեպքում ռազմական գործողությունը կարող է սկսվել արդեն եկող շաբաթ, նշում են վերոհիշյալ աղբյուրները:

Դամասկոսի արեւելյան արվարձաններում օգոստոսի 21-ի քիմիական գրոհի իրականացման վերաբերյալ լուրերի հրապարակումից հետո ամերիկյան մի խումբ ռազմանավեր սկսեցին շարժվել դեպի Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան շրջան: Սիրիական ընդդիմությունը պնդում է, թե քիմիական զենքի կիրառման հետեւանքով 1600 մարդ է զոհվել: Մինչդեռ «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության տվյալներով, զոհերի թիվը 355 է:

Սիրիական ընդդիմությունը քիմիական գրոհի կազմակերպման մեջ մեղադրում է Սիրիայի իշխանություններին, սակայն պաշտոնական Դամասկոսը հերքում է բոլոր մեղադրանքները եւ գրոհն անվանում է «ապստամբների սադրանք»: Պետական լրատվամիջոցներում շաբաթավերջին հրապարակվեցին հաղորդումներ ապստամբների փորած գետնուղիներում քիմիական զենքի պահեստների հայտմաբերման մասին:

Օգոստոսի 18-ից Դամասկսում են ՄԱԿ-ի մի խումբ տեսուչներ, որոնց խնդիրն է պարզել, թե այս տարվա մարտին համակարտ կողմերից որ մեկն է քիմիական զենք օգտագործել: Օգոստոսի 21-ի դեպքերը նրանց առաջադրեցին նոր խնդիր: Ֆրանսպրեսը նշում է, որ Սիրիայի իշխանությունները բավական ուշացումովՙ միայն օգոստոսի 25-ին նրանց թույլատրեցին զննումներ իրականացնել վերջին քիմիական գրոհի շրջանում: Օգոստոսի 26-ից ՄԱԿ-ի տեսուչները սկսել են աշխատել այդ տարածքում:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները օգոստոսի 21-ի քիմիական գրոհի համար մեղադրում են Սիրիայի իշխանություններին, թեեւ ՄԱԿ-ի փորձագետները նոր են սկսել տեղանքի զննությունը: Ֆրանսիան եւս կոշտ դիրք է բռնել: Արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կոչ է անում անպատասխան չթողնել Սիրիայի կառավարության գործողությունները: Մեծ Բրիտանիան խոսում է նույնիսկ առանց ՄԱԿ-ի թույլտվության ռազմական գործողություն սկսելու հնարավորության մասին:

Սիրիայի իրադրության եւ հնարավոր ռազմական միջամտության հարցերը ներկայումս Հորդանանում քննարկում են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները: Ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Միջերկրական ծովի արեւելքում արդեն հերթապահում են տասնյակ ամերիկյան ռազմանավեր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա ԱՄՆ-ին հորդորում է գործել բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում եւ մտածել ռազմական միջամտության ծանր հետեւանքների մասին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով դա է ասել պետքարտուղար Ջոն Քերրիին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկում է սպասել ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքի արդյունքներին, բայց միեւնույն ժամանակ Պենտագոնին ցուցում է տվել պատրաստ լինելու իրադարձությունների ամեն տեսակի զարգացմանը, այդ թվումՙ անմիջական ռազմական միջամտությանը:

Ի դեպ, ԱՄՆ բնակչության մեծ մասը դեմ է միջամտությանը` նկատի ունենալով Իրաքի տխուր փորձը: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ Ipsos հետազոտական հաստատության անցկացրած հարցման տվյալների համաձայն, ամերիկացիների 60 տոկոսը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը: Վերջինիս օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների ընդամենը 9 տոկոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ