RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՆՉԵՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Կոմիտասի փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր եւ հետեւել իրավիճակին մեր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ: Այս միջադեպը նոր ցավ եւ դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է եւ կուղարկվի մեր պաշտոնական հարցումը ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերիՙ մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի եւ այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:

Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու եւ դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ:

Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության եւ ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից` անթույլատրելի ու դատապարտելի:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ եւ հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական եւ բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության:

Հավելենք նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացված մեր բազմաբնույթ բողոքներից հասարակական լայն հնչեղություն են ձեռք բերել միայն այն դիմումները, որոնք վերաբերում են Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության գործունեությանը: Մեր դիմումատուները ակնկալում են մեր գնահատականները հետեւյալ հարցերի վերաբերյալ.

Որքանո՞վ էր իրավաչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը:

Արդյոք ոտնահարվե՞լ են Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մարդկանց իրավունքները:

Իրավակա՞ն են եղել արդյոք մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր համակարգի ներդրման որոշումն ու գործընթացը:

«Կոմայգու» տարածքում տեւական ժամանակ առկա պոռնկությունից եւ այլասերված դրսեւորումներից մարդկանց իրավունքներն ու բարոյականությունը պաշտպանելու բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ:

Օրինակա՞ն է արդյոք Կոմիտասի 5 հասցեում նախատեսվող շինարարությունը:

Իրավաչա՞փ էին արդյոք ոստիկանության գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտասի փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Վերոհիշյալ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ առաջիկայում առանձին հայտարարություններով հանրությանը կներկայացվեն մեր գնահատականները, հիմնավորումներն ու առաջարկությունները: Հայաստանյան օրենսդրության հստակ արգելքները եւ օմբուդսմենների գործունեության միջազգային փորձը ստիպում են որոշակիորեն դանդաղել մեր իրավական եւ հրապարակային գնահատականներում: Ըստ մեր օրենքի` պետք է սպառել համապատասխան պետական մարմնի հետ դիրքորոշումների եւ հիմնավորումների ճշտման գործընթացը: Բացի դրանիցՙ անհրաժեշտ է բազմակողմանի եւ հավասարակշռված ուսումնասիրել նշված խնդիրներից յուրաքանչյուրը, որպեսզի օմբուդսմենի գնահատականները զերծ լինեն օրվա զգայականությունից, միակողմանիությունից եւ մասնագիտական ցանկացած թերացումից: Վերջապես, մինչ գնահատականներ հրապարակելը անհրաժեշտ է գործել կառուցողական դաշտում եւ համապատասխան պետական մարմինների հետ գտնել մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետ լուծումներ, եւ միայն վերջիններիս անտեղի համառության պարագայում հրապարակել մեր գնահատականներն ու լուծումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ