RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՉԴԱՐՁԱՎ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղաց շվեյցարական «Սանտ Գալենի» հետ: Հաշիվը 37-րդ րոպեին բացեց «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 57-րդ րոպեին փոխարինվեց: Սակայն այդ գոլը հաղթական չդարձավ: 47-րդ րոպեին դաշտի տերերից Մարկո Մատիսը վերականգնեց հավասարակշռությունը: Չնայած գրանցված ոչ-ոքիին, «Սպարտակը» հիանալի հնարավորություն ունի ընդգրկվելու Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի մասնակիցների կազմում: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին:

«Սանտ Գալենի» հետ խաղում «Սպարտակի» կազմում չէր Արաս Օզբիլիսը, որը վնասվածքի պատճառով Շվեյցարիա չէր մեկնել:

Ի տարբերություն «Սպարտակի», ռուսական մյուս 2 ակումբները հաղթանակով մեկնարկեցին: Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեենորդին»: Կազանի «Ռուբինն» էլ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ խփեց նորվեգական «Մոլդեի» դարպասը:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Ղազախստանի «Ակտոբեի» եւ Կիեւի «Դինամոյի» հանդիպումը: «Ակտոբեի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Ռոբերտ Արզումանյանը, որը նաեւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: «Ակտոբեն» 2-3 հաշվով պարտվեց ու դժվարացրեց խմբային մրցաշարի ուղեգրի նվաճման խնդիրը:

Ուկրաինական մյուս 2 ակումբներն էլ հաղթեցին: «Չեռնոմորեցը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնեց ալբանական «Սկենդերբեուին», իսկ «Դնեպրը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ Էստոնիայի «Նիմե Կալյուի» նկատմամբ:

Թբիլիսիի «Դինամոն» սեփական հարկի տակ 0-5 ջախջախիչ հաշվով պարտվեց «Տոտենհեմին»: Դա սեփական հարկի տակ դինամոյականների կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր եվրոգավաթներում: Հիշեցնենք, որ դեռեւս խորհրդային տարիներին Թբիլիսիի «Դինամոն» «Տոտենհեմին» ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում զիջել էր 1-5 հաշվով:

Դինամոյականների ճակատագրին արժանացավ նաեւ Վիլնյուսի «Ժալգիրիսը», որը պայքարից դուրս էր մղել «Փյունիկին»: Լիտվացիները 5 անպատասխան գնդակ բաց թողեցին ավստրիական «Զալցբուրգին» հյուրընկալվելիս:

Ահա մյուս հանդիպումների արդյունքները. «Ռապիդ»-«Դիլա»ՙ 1-0, «Զյուլտե-Վարեգեմ»-«Ապոել»ՙ 1-1, «Տրոմսե»-«Բեշիքթաշ»ՙ 2-1, «Պանդուրի»-«Բրագա»ՙ 0-1, «Ապոլոն»-«Նիցա»ՙ 2-0, «Սուոնսի»-«Պետրոլուլ»ՙ 5-1, «Ատրոմիտոս»-«Ալկմար»ՙ 1-3, «Հաբնարֆյորդուր»-«Գենկ»ՙ 0-2, «Էլֆսբորգ»-«Նորդշելան»ՙ 1-1, «Սեւիլիա»-«Շլյոնսկ»ՙ 4-1, «Ղարաբաղ»-«Այնտրախտ»ՙ 0-2, «Մինսկ»-«Ստանդարտ»ՙ 0-2, «Յաբլոնեց»-«Բետիս»ՙ 1-2, «Ռիեկա»-«Շտուտգարտ»ՙ 2-1, «Վոյվոդինա»-«Շերիֆ»ՙ 1-1, «Կուկեսի»-«Տրաբզոնսպոր»ՙ 0-2, «Էսբերգ»-«Սենտ Էտիեն»ՙ 4-3, «Գրասհոպերս»-«Ֆիորենտինա»ՙ 1-2, «Մաքաբի»-«Աստրա»ՙ 2-0, «Ուդինեզե»-«Սլովան»ՙ 1-3, «Էշտորիլ»-«Պաշինգ»ՙ 2-0, «Պարտիզան»-«Թուն»ՙ 1-0:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ