RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



ՌԻՄԻՆԻ

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 879, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց «Meeting di Rimini» ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի եւ տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի եւ ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Ֆորումի 34-րդ հանդիպման ծրագրում ներառված են մի շարք պատմամշակութային, գիտական, ազգագրական ու երաժշտական միջոցառումներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի պատմությանն ու հայ ժողովրդի ինքնությանը նվիրված «Հայաստանը` քրիստոնեության օրրան» խորագիրը կրող համաժողովը, որի շրջանակներում տեղի ունեցավ անվանի ֆոտոլրագրող Գրացիելլա Վիգոյի «Armenia» ֆոտոգրքի ներկայացումը, ինչպես նաեւ բացվեց Հայաստանին, Արցախին եւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզուն նվիրված նույն հեղինակի լուսանկարների ցուցահանդեսը:

Համաժողովում ելույթով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, որն անդրադարձավ Իտալիայում հայերի ներկայության գրեթե 1500-ամյա պատմությանը եւ Իտալիայի կայացման ու բարգավաճման գործում նրանց դերակատարությանը, հայ-իտալական ներկայիս բարեկամական հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման հեռանկարներին, Հայաստանի պատմությանը, միջազգային հարթակում նրա ներկայիս դերին ու նշանակությանը:

Համաժողովում հանդես եկան նաեւ իտալացի անվանի գրող-հրապարակախոս հայազգի Անտոնիա Արսլանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Amber Capital Investment Management հաստատության խորհրդի ղեկավար Ժոզեֆ Ուղուրլյանը եւ «Armenia» ֆոտոգրքի հեղինակ Գրացիելլա Վիգոն:

Համաժողովն ունկնդրեցին ֆորումի շուրջ 5 000 մասնակիցներ:

Համաժողովի շրջանակներում դեսպան Ղազարյանը կարճատեւ զրույցներ է ունեցել Իտալիայի վարչապետ Է. Լետտայի, պաշտպանության նախարար Մ. Մաուրոյի եւ Իտալիայի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր բարձր գնահատականի արժանացրին երկու ժողովուրդների բազմադարյա պատմամշակութային կապերի եւ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված ներկայիս երկկողմ հարաբերություններըՙ ընդգծելով, որ Իտալիան ջանքեր չի խնայի Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացի եւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ