RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



ԳՅՈՒՄՐԻ, ԱԽՈՒՐՅԱՆ

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1056, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԼՔՎԱԾ ԵՆ ՈՒ ԴԱՏԱՐԿ

Գ. Մ.

Շուտով մեկ տարի կբոլորի, որ կանգ է առել երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը Գյումրի քաղաքում եւ մարզի գյուղական վայրերում: Մասնավորապես Գյումրիում, որտեղ անցյալ տարի ավարտվեց պետության աջակցությամբ իրականացված հերթական նման ծրագրի երկրորդ փուլը, ըստ անօթեւաններին տրված խոստման այս տարի կառուցվելու ու շահագործման էր հանձնվելու եւս 420 բնակարան: Սակայն գարունն ու ամառն էլ արդեն անցան, իսկ շինարարության վերսկսման խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, օրերս հերթական անգամ այցելելով երկու շինհրապարակներ, նույն տխուր վիճակն են արձանագրել. Գյումրու «Մուշ 2-2» թաղամասի հարեւանությամբ գտնվող շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին կատարվել, շինհրապարակն ամայի էր եւ լքված: Իսկ հարեւան Ախուրյանում դեռ անցյալ տարի շինարարության դադարեցման պահից որեւէ նոր բան չէր ավելացել: Այստեղ կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության ներքո են եղել, թեեւ վերջիններս էլ, կենտրոնի տեղեկություններով, արդեն չորս ամիս աշխատավարձ չեն ստացել:

«Շիրակ կենտրոնը» դեռ մայիս ամսին Գյումրու բնակարանաշինության ընթացքի եւ ժամկետների վերաբերյալ պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որը հարցը վերաուղղել էր կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությանը: Նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանի գրության հետ «Շիրակ կենտրոնին» էր ուղարկվել կառուցապատողի պատասխանի պատճենը, որտեղ մասնավորապես նշվում էր, թե ըստ ընկերության ժամանակացույցի Գյումրի քաղաքում լրացուցիչ կառուցվող շենքերի շինարարության ավարտը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերին: Ստացվում է, որ շինարարությունը երբ կատարելն արդեն որոշում է ոչ թե կառավարական մարմինը, այլ «Գլենդել հի՞լզ»-ը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ