RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



ՄԱՅՐ ԱԹՈՌ

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 988, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը օգոստոսի 8-15 հյուրախաղերով մեկնել էր Բաթումի:

Թատրոնը Բաթումում հանդես է եկել երկու ներկայացումով` Բ. Բրեխտի «Կովկասի կավճե շրջանը» եւ Պ. Զեյթունցյանի «Հարյուր տարի անց»:

Թատրոնի մամուլի պատասխանատու Վահե Մովսիսյանը երեկ անդրադառնալով հյուրախեղերին նշեց, որ այս 90 տարիների ընթացքում թատրոնն առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալիս ծովափնյա տարածքներում. «Հանգիստը զուգակցեցինք գործով` շուրջ քառասուն դերասաններով»:

Ինչպես ասաց Վահե Մովսիսյանը, երեք-չորս անգամ ներկայացումները ընդմիջվեցին հանդիսատեսի ծափերով, շատ նրբանկատ հանդիսատես էր: Ի դեպ, երկու ներկայացմանն էլ ներկա է գտնվել ՀՀ հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը, որի առաջին հյուրախաղն էր, լրագրողների հետ կիսելով իր տպավորություններըՙ նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ հայապահպան գործի եմ մասնակիցը եղել: Հուզիչ էր, թե ինչ մոտեցում ցուցաբերեցին վիրահայերը: Ցանկանում եմ, որ նման հյուրախաղերը շատ լինեն, որպեսզի ամեն անգամ դրսում ապրող հայերին հիշեցնենք իրենց հայ լինելը»:

«Հարյուր տարի անց» ներկայացման մեջ Ջեմալ փաշային մարմնավորում էր լուսահոգի Ազատ Գասպարյանը, որին հյուրախաղերի ժամանակ փոխարինել է Տիգրան Գասպարյանը: Ի դեպ, հանդիսատեսի մեջ է եղել նաեւ Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գեւորգյանի թոռը Արմենը:

Ինչպես հաղորդեցին բանախոսները, նրանք առիթ են ունեցել հանդիպելու հայ համայնքի հետ: Ցավով փաստեցին, որ այնտեղ չկա հայկական դպրոց եւ երեխաները այդքան էլ լավ չէին տիրապետում մայրենի լեզվին: Նրանք միայն հնարավորություն ունեին հաճախելու տեղի եկեղեցու կիրակնօրյա դպրոցը, որտեղ գործող երգչախումբը Հայաստանից մեկնած հյուրերի համար Կոմիտաս է կատարել: Ի դեպ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 14-ից կմեկնարկի իր նոր` աշնանային թատերաշրջանը եւ հայ հանդիսատեսին կներկայացնի մոտ 40 ներկայացում: Նոր թատերաշրջանում կլինեն անակնկալներ` ներկայացումների տեսքով` Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ» եւ «Մադագասկար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ