RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1246, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԴԵՐԻԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՀՍԿՈՒՄ Է ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԿԻՆԸ

Ներկայիս Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիկի շրջանում եղած հինգ հայկական եկեղեցիներից այժմ կանգուն է մնացել է միայն մեկը` Կարմիր եկեղեցին (Դերա Սոր): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական evrensel.net լրատվական կայքը: 1650 թ-ին կառուցված եկեղեցին 1915 թ-ի Հայոց ցեղասպանութունից հետո Արեւմտյան Հայաստանում գտնվող բազմաթիվ եկեղեցիների նման 40 տարի շարունակ օգտագործվել է որպես ախոռ:

Կայքը հայտնում է, որ այսօր Դերիկում ընդամենը տարեց մեկ հայ զույգ է մնացել, իսկ բազմաթիվ արհավիրքների դիմացած եկեղեցին այժմ պահպանում եւ հսկում է տեղացի մահմեդական կանանցից մեկը` 60-ամյա Խաթուն Գյորունենը: Խաթունը մաքրում է եկեղեցին, ընդունում ուխտագնացներին եւ զբոսաշրջիկներին:

Կայքը հայտնում է, որ հայկական եկեղեցու խնամքով զբաղվում է մահմեդական կինը, քանի որ Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի հայերը բնաջնջվել, բռնագաղթի են ենթարկվել, եւ այժմ այդ շրջանում քրիստոնյա հայեր չեն մնացել: Դերիկի Կարմիր եկեղեցում տարեկան մեկ անգամ ծիսական արարողություն է կատարվում Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ