RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 23

«ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՄԱՀԱՃՈՒՅՔ ՉԷ, ԱՅԼՙ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ»

Ա. Մ.

Հայաստանի փոխադրողների միության նախագահըՙ 100 դրամ ուղեվարձի մասին

2008-ից ուղեվարձերի ցածր լինելու պատճառով Երեւանում 23 երթուղի չի սպասարկվում: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Երեւանի տրանսպորտի սակագնի մասին, հայտարարեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Շարունակելով այս թեման, նա նշեց, որ ուղեվարձի բարձրացումը գերշահույթ ստանալու քմահաճույք չէ, այլՙ ընկերությունների գոյատեւելու միջոց: Տրանսպորտի 100 դրամ ուղեվարձը չի ծածկում տրանսպորտային միջոցների ծախսերը: Հայաստանի փոխադրողների միության նախագահն ընդգծեց, որ տրանսպորտային միջոցների լավ աշխատանք եւ բարձրակարգ տրանսպորտային միջոցներ ունենալու համար անհրաժեշտ է ուղեվարձը բարձրացնել:

«Հավանական էՙ մոտ օրերս հանձնաժողով ստեղծվի, որում կընդգրկվեն նաեւ մեր միության անդամները, մարդիկ, ովքեր որ իրենց կաշվի վրա են զգում ուղեվարձի բարձր կամ ցածր նիշը: Հանձնաժողովի որոշումից հետո բոլորս կվարվենք ըստ այդ որոշման», ասաց Հրանտ Եղիազարյանը: Նա խնդրեց իբրեւ թշնամու չընկալել փոխադրողներին, մինչդեռ փոխադրողների եւ մնացած քաղաքացիների միջեւ անջրպետ է առաջացել, ինչը լավ չէ:

«Արշակյան եղբայրներ» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ մատուցած ծառայությունների որակը բարձրացնելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ: «Ողջ աշխարհում տրանսպորտի ոլորտը դիտվում է որպես վնասաբեր: Հայտնվելով այս ոլորտում, ներդրումներ անելով, պատասխանատվությունից եւ ինչ-ինչ այլ պատճառներից ելնելով, շարունակում ենք մնալ այստեղ», ասաց ընկերության տնօրենը: Նրա հավաստմամբ, անգամ գերծանրաբեռնված երթուղայինում ուղեվարձը 210 դրամից էժան լինել չի կարող: Երեւանում ուղեւորափոխադրման սակագների բարձրացման հարցը բարձրացվել էր դեռեւս 2005-ին, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր ուղեվարձը դարձնել 130 դրամ, սակայն հետագայում գինը մնաց 100 դրամ: Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ 2008-ի սեպտեմբերին կառավարության ներկայացուցիչները ուսումնասիրել եւ այն եզրակացության էին եկել, որ ուղեւորափոխադրումների ինքնարժեքը 138,71 դրամ է: Ավտոբուսների ուղեվարձի ինքնարժեքն էլ 2008-ին, մասնավոր աուդիտի եզրակացության համաձայն, 200 դրամից ավելի էր, իսկ այդ ժամանակվանից հետո դիզելային վառելիքը թանկացել է 100 դրամով:

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր աշխատել վնասով մի քանի տարի, Աշոտ Արշակյանն ու Հրանտ Եղիազարյանը պատասխանեցին, որ այդ տարիների ընթացքում ընկերությունները թաղվել են պարտքերի մեջ, եւ նրանց ամեն օր զանգահարում են կամ վարկ տրամադրողները, կամ դատական աշխատակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ