RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1287, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 25

«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ»

Միջազգային գիտաժողով Երեւանում 2014-ին

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2014թ. ապրիլի 20-ից 22-ը Երեւանում կազմակերպում է «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հարուրամյակին:

Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման վերաբերյալ անհայտ աղբյուրներին, ռազմական գործողությունների թատերաբեմում փախստականների առկայությանը, պատերազմական իրավիճակում Օսմանյան կայսրության եւ նախկին Ռուսական կայսրության տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման դրվագներին:

Գիտաժողովի ընթացքում դիտարկվող հարցերը կներառեն հետեւյալ թեմաները` պատերազմ եւ ցեղասպանություն, ռուս զինվորականները որպես ցեղասպանության վկաներ, զինվորական լուսանկարիչները եւ «մոռացված պատերազմի» Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը, պատերազմ եւ գիտություն. հնագիտական եւ ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածում պատերազմի ընթացքում, հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության, ռազմագերիների եւ անհայտ կորածների կարգավիճակը եւ ճակատագիրը, պատերազմը եւ կամավորական շարժումը, մարդասիրական օգնությունը եւ փախստականները, բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում:

Երիտթուրքական կառավարությունը, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց նախապես ծրագրած Հայոց ցեղասպանություն ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլեւ Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաեւ Կովկասի եւ Հյուսիսային Իրանի որոշակի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց նաեւ տարածաշրջանի հույն, ասորի եւ եզդի բնակչությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ