RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1322, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸՙ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հ. Հ.

Շառլ Տրենեի անվան փառատոնի շրջանակում, Նարբոնո քաղաքում օգոստոսի 21-ին ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի համերգն ուղեկցվել է սկանդալով: Թեպետ նախապես հայտարարված էր, որ երգչի մենահամերգն է, սակայն Ազնավուրը ելույթ է ունեցել միայն համերգի ավարտին, կատարել 5 երգ եւ հիմնականում դուետով: Հանդիսատեսն ակնկալում էր լսել Ազնավուրի շանսոնները, սակայն երգիչը կատարել է հիմնականում Տրենեի ստեղծագործությունները:

Իրականում համերգի կազմակերպիչներն են թյուրիմացության մեջ գցել հանդիսականներին: Համերգի տոմսն արժեցել է 45 եվրո, իսկ ազդագրերում նշված է եղելՙ «Շառլ Ազնավուրի մենահամերգը», մինչդեռ համերգին մասնակցել են տասնյակ երիտասարդ երգիչներն ու երաժիշտներ:

ladepeche.fr կայքին հանդիսատեսներից մեկն ասել է, որ ընտանիքի հետ 900 կմ ճանապարհ է անցել, որպեսզի լսի Ազնավուրին: «Ամոթ ձեզ, մեզ խաբեցիք, վերադարձրեք մեր փողերը», բղավել են հանդիսականները, երբ Ազնավուրի փոխարեն բեմ են բարձրացել երիտասարդ երգիչները:

«Ազնավուրն այսպես ասած քարտ բլանշ էր, որի շնորհիվ կազմակերպիչները ներկայացրել են երիտասարդ երեք երգիչների, եւ հենց դա է բարկացրել հանդիսականներին: Հենց Ազնավուրի անվան շնորհիվ էր դահլիճը լեփ-լեցուն», գրում է կայքը:

«Ազգ»-ի հետ զրույցում հանդիսատես Վահիկ Սահակյանն ասաց, որ Ազնավուրի հասցեին վիրավորական խոսքեր չեն հնչել: Հանդիսատեսին ուղղակի բարկացրել է կազմակերպիչների նման վերաբերմունքը:

Ազնավուրն ու կազմակերպիչները դեռեւս չեն մեկնաբանել կատարվածը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ