RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՄԻԱՅՆ ՀՈՒԼԻՍԻՆ 2,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ այս տարվա յոթ ամիսներին` 4 տոկոս

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4 տոկոսով: Հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,1 տոկոս, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ` 12,7 տոկոս: Նախ` ի՞նչ ցուցանիշներն են արձանագրվել մեր տնտեսության ճյուղերում հունվար-հուլիսին:

Արդյունաբերությունում արձանագրվել է 6,7 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 4,7 տոկոս, ծառայությունների ոլորտում` 3,8 տոկոս, առեւտրի շրջանառությունում` 3 տոկոս աճ, շինարարությունում արձանագրվել է 8,6 տոկոս անկում:

Թեեւ աճի ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արդյունաբերությունում պահպանվել, բայց այստեղ հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ արձանագրվել է 1,5 տոկոս անկում, իսկ նախորդ ամսվա` հունիսի նկատմամբ` 7 տոկոս անկում: Գյուղատնտեսությունում հուլիսին 10,9 տոկոս աճ է գրանցվել անցյալ տարվա հուլիսի եւ 114,7 տոկոս աճ` նախորդ ամսվա` հունիսի նկատմամբ: Բնական է, որ վերջին ցուցանիշը պայմանավորված է սեզոնային գործոնով:

Առեւտրում այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ իրավիճակն անփոփոխ է, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ արձանագրվել է 5,2 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում հուլիսին չնչին` 0,7 տոկոս աճ է արձանագրվել, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ` 1,6 տոկոս անկում: Շինարարությունում անցյալ տարվա հուլիսի նկատմամբ արձանագրվել է 8,1 տոկոս անկում, այս տարվա հունիսի նկատմամբ` 3,7 տոկոս անկում:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին 7 ամիսներին 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 3,4 տոկոսով եւ կազմել մոտ 3 մլրդ 190 մլն դոլար: Արտահանումը կազմել է 825 մլն դոլար, արձանագրելով 9,4 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 2 մլրդ 364 մլն դոլար, աճելով 1,4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 1 մլրդ 539 մլն դոլար:

Միայն հուլիս ամսին արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,1 տոկոսով եւ կազմել 492 մլն դոլար: Արտահանումը կազմել է 124,5 մլն դոլար, ավելանալով 5,7 տոկոսով, ներմուծումը կազմել է 368 մլն դոլար, աճելով 15,8 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-հուլիսին կազմել է մոտ 155 հազար դրամ, մասնավոր հատվածում` 186 հազար դրամ, պետականումՙ 127 հազար դրամ:

Այսպիսով, հուլիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակել է աճել, բայց ոչ մեծ տեմպերով, իսկ 7 ամսվա կտրվածքով աճի տեմպը նվազել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ