RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 866, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԿԲԱՇԽՎԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆ

Ա. Մ.

Աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու պետությունից ստանալու նպատակով հուլիսի 12-ի դրությամբ յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013-ի աշնանացանի համար կբաշխվի 3400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Այդ մասին երեկ որոշում ընդունեց կառավարությունը:

Նիստում հաստատվեց նաեւ հողօգտագործողներին 2013-ի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով հատկացվեց ավելի քան 380 մլն դրամ: Այդ գումարով Հայաստան կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, որի 1 պարկը (50 կգ) 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ իրագործվելու է նաեւ գյուղացիներին դիզվառելիքի տրամադրման պետական աջակցության ծրագիրը:

Երեք նոր տառեր մեքենաների համարանիշներում

Կառավարության որոշմամբ տրանսպորտային միջոցների համարանիշներում, բացի ներկայումս գործածվող A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U եւ V տառերից, կարող են օգտագործվել նաեւ C, F, Z տառերը: Մեկ այլ որոշմամբ նոր գներ են սահմանվել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման համար: Դրանց ձեռքբերման համար սահմանված 60000, 120000, 240000, 600000, 1200000 եւ 5000000 դրամ հաստատագրված վճարների փոխարեն սահմանվում են նոր հաստատագրված վճարներ` 60000, 150000, 250000, 400000, 600000, 1500000, 3000000 եւ 8000000 դրամ չափերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ