RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 837, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՈՒՍԵՅՆ ԲՈԼՏԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԿԱՐԼ ԼՅՈՒԻՍԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Ճամայկացի արագավազորդ, 100 եւ 200 մետր վազքում աշխարհի բազմակի ռեկորդակիր Ուսեյն Բոլտը հիանալի ելույթներ ունենալով Մոսկվայում անցկացված թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունումՙ գերազանցեց ամերիկացի լեգենդար թեթեւատլետ Կարլ Լյուիսի ցուցանիշը: Վերջինս արագավազքի եւ հեռացատկի մրցումներում 7 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մոսկովյան ստուգատեսից հետո Բոլտը դարձավ աշխարհի 8-ակի չեմպիոն: Այս ցուցանիշը ռեկորդային է թեթեւ ատլետիկայի պատմության մեջ:

Մոսկվայում Բոլտը 3 ոսկե մեդալ նվաճեց: Իր առաջին պարգեւը նա նվաճեց 100 մ վազքումՙ ցույց տալով 9,77 վրկ արդյունք: 2-րդ ոսկե մեդալին Բոլտն արժանացավ 200 մ վազքումՙ ցույց տալով 19,66 վրկ արդյունք: Իսկ աշխարհի 8-ակի չեմպիոնի տիտղոսը ճամայկացի արագավազորդը նվաճեց 4x100 մ փոխանցումավազքում: Ճամայկայի հավաքականը մրցատարածությունը հաղթահարեց 37,36 վրկ-ումՙ ցույց տալով մրցաշրջանի լավագույն արդյունքն աշխարհում: Ճամայկացիները 0,3 վրկ-ով գերազանցեցին 2-րդ տեղը զբաղեցրած ԱՄՆ-ի հավաքականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ