RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 833, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ռումինիայի միջմշակութային ավանդույթների ասոցիացիան Ռումինիայում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանությունների, ինչպես նաեւ Իռլադիայի մշակութային տան աջակցությամբ օգոստոսի 12-19-ին կազմակերպել էր «Roots Revival Romania» միջոցառումը: Միջոցառմանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը ներկայացնում էր դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը:

Միջոցառման գաղափարն էր ռումինական ավանդական երաժշտության շուրջ միավորել տարբեր երկրների տաղանդաշատ կատարողների` համատեղ աշխատանքի եւ իմպրովիզացիաների միջոցով խթանելով միջմշակությային եւ միջէթնիկ երկխոսությունը: Յոթ երիտասարդ երաժիշտներ, աշխարհի 7 երկրներից առաջին անգամ առիթ ունեցան ծանոթանալու Ռումինիայի հեռավոր Մարամուրեշ բնակավայրի ավանդույթներին եւ սովորույթներին, որոնք ներշնչում են ռումինական ավանդական երաժշտությունը: Հայաստանից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Մոլդովայից, Ռումինիայից եւ Իռլադիայից ժամանած երաժիշտները 7 օր շարունակ ստեղծագործեցին Մարամուրեշում` միմյանց փոխանցելով իրենց երաժշտական փորձը եւ ստեղծելով համատեղ ստեղծագործություններ:

Այս համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց փորձնական մի համերգ, որը հանդիսատեսի դատին ներկայացվեց ս/թ օգոստոսի 19-ին Բուխարեստի Ռադիոյի դահլիճում: Մեկ ու կես ժամ տեւած համերգի ընթացքում ներկայացված ավանդական երաժշտության յուրովի մեկնաբանությունները ցնցեցին դահլիճը: Հանդիսականը առանձնահատուկ ոգեւորությամբ դիմավորեց հայ դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի անզուգական կատարումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ