RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



ԿԻՆՈ

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 869, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ՍՊԱՍՈՒՄԻՑ ՎԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ» ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մ. Հ.

Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotorafhanesi եւ Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ներկայացնում են «Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը:

Թվով հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիօղլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիշիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի եւ Վուլկան Դողարի համատեղ աշխատանքը, hանդիսատեսին ներկայացվում է Երեւանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը:

Փակվելով 1993-ին` թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գյուղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը եւ հիշողությունները: Ցուցահանդեսը պատկերում է Կարս եւ Գյումրի սահմանային քաղաքների միջեւ տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը: Երկաթուղու աշխատողները տարիներ շարունակ սպասել են գնացքի, որն այդպես էլ չժամանեց: Գյումրիաբնակ Կիման սպասել է Թուրքայից հյուրի, ով մի օր կգա եւ կթակի նրա դուռը: Բայանդուրի երեխաները, ովքեր խախտել են լռությունը իրենց երաժշտությունով, իր պապի հետքերով Սոֆիա գնալիս ճանապարհին խաչվում է Կարսի բնակիչների հետ, ում գլխին կախված է տեղահանման վտանգը` ըստ քաղաքի բարեկարգման ծրագրի, մի քուրդի եւ մի հայի պատմություն, ովքեր փորձում էին միմյանց հասկանալ, քանզի երկուսն էլ գտվում էին նույն հետտրավմատիկ վիճակում եւ կոչ անում բոլորիս լսել, խոսել եւ գործել սահմանից այն կողմ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Երեւանում ներկայացվելիք փաստագրական ֆիլմերը նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների թագավորության գլխավոր հյուպատոսարանի եւ Բրիտանիայի դեսպանատան կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչները ստեղծեն նորանոր հետաքրքրական աշխատանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ